ԱԻՆ-ում աշխատող բարեկամ չունեմ. Ֆելիքս Ցոլակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
Բոլորը

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի խոսքով՝ ինքն անձամբ է խնդրել ՀՀ վարչապետին, որպեսզի Պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություններ կատարի ԱԻՆ-ում:

«Աշխատանքից մարդկանց ենք ազատել կամ մարդու, որը բողոքել է, թե իբրև ԱԻՆ-ում տարբեր ուղղություններով խախտումներ կան, այդ պատճառով էլ խնդրել եմ, որպեսզի ուսումնասիրություններ կատարեն: Խոսքը Փրկարար ծառայության տնօրենի մասին է»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է խոսակցություններին, որ ԱԻՆ-ում դժգոհությունների պատճառ է դարձել, որ ինքն իր յուրայիներին է աշխատանքի ընդունում, Ֆելիքս Ցոլակյանն ասաց, որ արդեն ասել է՝ այդ կառույցում բարեկամ աշխատող չունի և որևէ մեկին աշխատանքի չի ընդունել: Փոխարենն աշխատանքի է ընդունել ծանոթների, որոնց ճանաչել է, և որոնք ԱԻՆ-ում լուրջ փոփոխություններ են կատարել:

«Ասում էին, որ փոխնախարարը քրոջս տղան է, բայց հետո պարզեցին, որ քրոջս տղան չէ: Աշխատանքից ազատվել է ինը հոգի, որոնք ստորագրել են այն փաստաթղթի տակ, 6500 հոգանոց կոլեկտիվում այդքան են ստորագրել, որ իբրև կան խախտումներ: Կարծում եմ՝ նրանց մոտ ինքնապաշտպանական բնազդն է խոսել, քանի որ այդ ստորագրողները գիտեին, որ կառուցվածքային փոփոխություններ են լինելու, և նրանք կամ պետք է դուրս գային, կամ նրանց հետ մի բան պետք է լիներ, և նրանք նախապես նման բան են արել»,- շեշտեց Ֆելիքս Ցոլակյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ այդ մարդիկ արդյունավետ չեն աշխատել, աշխատանքի մեջ թերացել է նաև Փրկարար ծառայության պետը:

«Ամառային հրդեհների ժամանակ Փրկարար ծառայության ղեկավարը տեղում չի եղել, սա է հիմնական պատճառներից մեկը, նա արձակուրդում է եղել»,- շեշտեց նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան