Դուք՝ ձեր աշխատանքով, կոչված եք աջակցելու նրանց, ովքեր հայտնվել են կյանքի դժվարին իրավիճակում. Զարուհի Բաթոյանը շնորհավորել է սոցիալական աշխատողներին

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը շնորհավորել է սոցիալական աշխատողներին:

«Հարգելի գործընկերներ,

Այսօր մենք տոնում ենք սոցիալական աշխատողի օրը: Դուք՝ ձեր աշխատանքով, կոչված եք աջակցելու նրանց, ովքեր հայտնվել են կյանքի դժվարին իրավիճակում:

Ձեր աշխատանքը բարդ է, պատասխանատու, բայց նաև՝ անգնահատելի: Դուք առաջինն եք հայտնվում այնտեղ, որտեղ ձեր օգնության կարիքը կա: Ձեր աշխատանքը հաճախ նաև չափազանց ծանրաբեռնված է՝ այլոց հոգսերով և կարիքներով, բայց դուք նաև դրանց հաղթահարման բերկրանքը կիսողն եք:

Դուք ամեն օր աշխատում եք մեր հասարակության առավել խոցելի խմբերի հետ, փնտրում լուծումներ, գնահատում ռիսկեր: Այս ամենի համար պետք է ոչ միայն լուրջ մասնագիտական պատրաստվածություն, այլև մարդակենտրոն մոտեցում և առանձնահատուկ զգայունություն: Ձեր առաքելությունը մարդկանց կյանքը որակապես ավելի լավը դարձնելն է:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջնահերթություններից է սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացումն ու կայացումը, որովհետև ի դեմս Ձեզ մենք տեսնում ենք մեր առաջնային գործընկերներին: Մեր հայրենակիցների առջև ծառացած շատ խնդիրների լուծումը կախված է նաև Ձեր աշխատանքից:

Այդ նպատակին է ուղղված նաև ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի զարգացումը, ինչը ոչ միայն կթեթևացնի մեր քաղաքացիների հոգսը՝ սոցիալական պաշտպանության ոլորտի բոլոր ծառայությունները կենտրոնացնելով մեկ վայրում՝ մեկ պատուհանի սկզբունքով, այլև առավել համակարգված կդարձնի սոցիալական բոլոր ծառայությունների համագործակցությունը:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ՝ մասնագիտական օրվա առթիվ և ցանկանում, որ երբեք չմոռանաք մի պարզ ճշմարտություն՝ ձեր աշխատանքն ուղղված է ամենակարևորին՝ մարդուն և նրա իրավունքների պաշտպանությանը:

Շնորհակալ եմ Ձեր դժվարին և պատասխանատու աշխատանքի համար: Հավաստիացնում եմ, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն անելու է ամեն բան, որպեսզի դուք ձեզ ավելի գնահատված և արժևորված զգաք»,- ասված է ուղերձում: