Այս տարվա 9 ամիսների ընթացքում ՀՀ 1000 խոշոր հարկատուները բյուջե են վճարել 13.5%-ով ավելի գումար. ՀՀ վարչապետ

Լուրեր

04.08.2026 | 14:42
ՌԴ-ն արգելափակել է ՀՀ-ից ավելի քան 70,000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների մատակարարումը
04.08.2026 | 14:35
Քաղաքացիներն են օգտվում պարգևավճարներից. Հասմիկ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 14:32
Տոկաևը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
04.08.2026 | 14:25
Կենտրոնական բանկն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.5%
04.08.2026 | 14:18
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
04.08.2026 | 14:15
Ջանի Ինֆանտինոն ցանկացել է 30 միլիոն դոլարի հասցնել իր աշխատավարձը
04.08.2026 | 14:10
Հնարավորություն կա, որ Հայաստանի վերաբերյալ օրինագիծը Եվրախորհրդարանում քվեարկվի սեպտեմբերին․ Բոգդան Զդրոյեվսկի
04.08.2026 | 14:02
ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 14:00
Իրանը հայտնում է, որ պատրաստ է եղել հարվածել Ուկրաինայի երեք օբյեկտների
04.08.2026 | 13:54
Աշնանը տարածքներ են հանձնվելու. Իշխան Սաղաթելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 13:48
Ճամբարակին է վերադարձվել շուրջ 3.4 հա մակերեսով հողատարածք. Գլխավոր դատախազություն
04.08.2026 | 13:45
Ուկրաինան երբեք չի լինի ՆԱՏՕ-ի անդամ, անհրաժեշտ են այլ դաշինքներ․ Զալուժնի
04.08.2026 | 13:37
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 13:33
«Նոայի» հնարավոր մրցակիցը պայմանագիր է կնքել Տեր Շտեգենի հետ
04.08.2026 | 13:27
Մարտին 1-ի գործով ձերբակալված և դատապարտված Նիկոլ Փաշինյանը հաստատ անմեղ չի եղել․ Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ այս տարվա 9 ամիսների ընթացքում Հայաստանի 1000 խոշոր հարկատուները բյուջե են վճարել 13.5%-ով ավելի գումար՝ անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ:

«2019թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին 1000 խոշորագույն հարկատուների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը կազմել է շուրջ 765 մլրդ դրամ, ինչը 13.5%-ով ավելին է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից:

2019թ. առաջին 9 ամիսներին, նախորդ երկու տարիների նույն ժամանակահատվածի համեմատությամբ, աճել է նաև 10, 50 և 100 խոշորագույն հարկատուների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը:

Այսպես, 2019-ի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում 10 խոշորագույն հարկատուները պետական բյուջե են վճարել մոտ 190 մլրդ դրամ հարկ, ինչը նախորդ տարվա համեմատությամբ ավելի է 21.5 մլրդ դրամով կամ 12.6%-ով: 100 խոշոր հարկատուները, 2018թ. համեմատ, վճարել են 50 մլրդ դրամով ավելի հարկ:

2019թ. հաշվետու ժամանակահատվածում 1000 խոշորագույն հարկատուների ցանկում ներառվելու համար պետք էր վճարել առնվազն 119 մլն դրամի հարկ, 2018-ին` 98 մլն դրամից մի փոքր ավելի, իսկ 2017-ին` դրա համար բավարար կլիներ ընդամենը 80 մլն դրամի չափով հարկային պարտավորության կատարումը»,- գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: