Մեկ օրում Լիբանանից և Հորդանանից ավելի քան 1400 փախստական է վերադարձել Սիրիա
Քաղաքականություն
03.11.2019 | 16:46Մեկ օրվա ընթացքում Լիբանանից մոտ 740 մարդ է վերադարձել Սիրիա է և ավելի քան 700-ն էլ ժամանել են Հորդանանից. տեղեկացնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին:
«Անցած օրվա ընթացում այլ երկրներից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 1443 փախստական, այդ թվում Լիբանանից «Ջեյդեթ-Յաբուս» և «Թել-Կալախ» անցակետերի միջոցով 737 մարդ (որոնցից 222 կին և 375 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետի միջոցով 706 մարդ (որոնցից 212 կին և 360երեխա)»- ասված է ՌԴ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում: