Արարատի մարզի Աբովյան համայնքում բացվեց նորակառույց մանկապարտեզ

Լուրեր

04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 11:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
Բոլորը

Արարատի մարզպետարանից տեղեկացնում են, որ այսօր Արարատի մարզի Աբովյան համայնքում կայացել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ (շուրջ 146 մլն. դրամ) և համայնքի համաֆինանսավորմամբ (7%), կառուցված մանկապարտեզի բացման արարողությունը, որին մասնակցել եմ ես, ԱԺ պատգամավորներ Սերգեյ Ատոմյանը և Տաթևիկ Գասպարյանը, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, աբովյանցիներ, հյուրեր։

Դիմելով ներկաներին՝ շնորհավորել եմ լուսավոր և գունեղ կրթօջախի բացման կապակցությամբ, այն համարել մեծագույն ձեռքբերում։

Խոսել եմ նաև մարզում կյանքի կոչվող ծրագրերից և շեշտել՝ մի շարք համայնքներում ակտիվ ընթացքի մեջ են գտնվում մանկապարտեզների կառուցման, հիմնանորոգման ու կապիտալ վերանորոգման աշխատանքները։

Եզրափակելով ելույթս՝ մաղթել եմ, որ այսօրինակ կրթօջախներ ունենան նաև այն համայնքները, որտեղ չկան մանկապարտեզներ, ապա հավելել՝ անելու ենք հնարավոր ամեն բան, որ Աբովյանի նորաբաց մանկապարտեզը հնարավորություն ունենա գործել ամբողջ տարին։

Հավելեմ, որ նորակառույց մանկապարտեզը հնարավորություն ունի իր տանիքի ներքո ընդունել մոտ 100 երեխայի, կառուցվել է ժամանակակից պահանջներին համապատասխան, իսկ գույքի ձեռքբերման հարցում օժանդակել են համայնքի բնակիչներն ու «Արեգակ» վարկային կազմակերպությունը:

Ի դեպ, մինչև տարեվերջ, ի թիվս մարզում կյանքի կոչվող այլ ծրագրերի, նախատեսվում է ավարտին հասցնել Այգավանի, Մասիս քաղաքի համար 2, Դիմիտրովի և Ազատավանի մանկապարտեզներում ընթացող շինարարական աշխատանքները:

Առաջինը վերակառուցվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով, իսկ մյուսներում սուբվենցիոն ծրագրով ընթանում է հիմնանորոգում։