Մի քանի ամսից  Հանքավանում կբացվի  խմելու հանքային  ջրերի խոշոր գործարան մինչև 200 աշխատատեղով

Լուրեր

04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Բոլորը

Կոտայքի մարզպետարանից տեղեկացնում են, որ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այցելել է Հանքավան բնակավայր, որտեղ արտասահմանցի ներդրողները շուրջ 8000 քմ տարածքում կառուցում են նորագույն տեխնոլոգիաներով հագեցած խմելու հանքային  ջրերի խոշոր գործարան:

«Մարզպետը շրջել է գործարանի տարածքով, ծանոթացել աշխատանքների ընթացքին: Ներդրողը վստահեցրել է, որ հաջորդ տարվա մարտ ամսին գործարանը պատրաստ կլինի շահագործման, իսկ մինչ այդ ընթանում են գործարանի կահավորման,  հարակից տարածքի ասֆալտապատման աշխատանքներ, ներկրվում են համապատասխան սարքավորումներ:

Ներդրողը նախատեսում է իր աշխատակազմը համալրել միմիայն տեղացի մասնագետներով ու աշխատակիցներով, ինչն էլ մարզպետը ողջունել է ու պատրաստակամություն հայտնել աջակցելու համայնքի զարգացմանն ուղղված տարբեր գործընթացներում: Ակնկալվում է շուրջ 200 աշխատատեղի համալրում:

Նշենք, որ գործարանի կառուցման աշխատանքները մեկնարկել են դեռ 5 տարի առաջ, սակայն հիմնական աշխատանքները սկսվել են 2018-2019 թվականների ընթացքում: Գործարանի արտադրանքն արտահանվելու է հիմնականում ՌԴ և եվրոպական երկրներ, որտեղ արդեն RARE WATER ապրանքանիշը հավաստագրվել է և անցել սննդի բոլոր տեսակի սերտիֆիկացումները։

Մարզպետն այցելել է նաև Փյունիկի միջնակարգ դպրոց: Այստեղ աշակերտների հետ միասին ազդարարվել է դպրոցի հարակից տարածքում մարզասարքերով հագեցած նոր մարզահրապարակի բացումը:

Հիշեցնենք, որ Փյունիկի միջնակարգ դպրոցը փակման եզրին էր, սակայն ՀՀ Կառավարության կողմից հրատապ կարգով չեղարկվել է դեռևս նախկին իշխանությունների կողմից 2017թ. ընդունված որոշումը՝ Փյունիկի միջնակարգ դպրոցը փակելու մասին, և ֆինանսական վերաբաշխումների միջոցով հրատապ ֆինանսական միջոցներ է հատկացվել դպրոցին՝ 2018-2019թթ. ձմեռվա վառելափայտի ձեռքբերման ու աշխատավարձերի ապահովման համար (քանի որ պետ.բյուջեով դա այլևս նախատեսված չէր):

Հատկացված ֆինանսական միջոցներով մասնակի վերանորոգվել ու թիթեղապատվել է դպրոցի տանիքը (200քմ), վերանորոգվել է 4 սանհանգույց, ինչպես նաև դպրոցի հարակից տարածքում կառուցվել է համայնքային մարզահրապարակ, որն արդեն իսկ բնակիչների կողմից ակտիվորեն շահագործվում է:

Նշենք, որ դպրոցում ներկայում սովորում է 40 աշակերտ, որոնց թիվը յուրաքանչյուր տարի ավելանում է:

Հաջորդիվ մարզպետն այցելել է Արտավազի մանկապարտեզ, ծանոթացել պայմաններին ու շփվել երեխաների հետ: Ներկայում մանկապարտեզ են հաճախում 30 փոքրիկներ:

Հավելենք,  որ նորակառույց մանկապարտեզն իր դռներն է բացել այս տարվա մայիսի 1-ին և Կոտայքի  մարզում միակն է, որի ողջ ֆինանսական հարցերը լուծվում են բացառապես համայնքապետարանի միջոցներով և ծնողներից որևէ վարձավճար չի գանձվում»,- ասված է հաղորդակցությունում: