Ադրբեջանում ներքաղաքական իրավիճակը լարվում է. ձերբակալություններ ու սպառնալիքներ, որոնց ֆոնին ընդդիմությունը  չեղարկում է մեծ հանրահավաքը 

Լուրեր

17.11.2024 | 18:22
Երևանում կկայանա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան
17.11.2024 | 18:05
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է ընդլայնված կազմով հանդիպում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 17:39
Ալիևն ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպմանը դժգոհել է ՀՀ Սահմանադրությունից
17.11.2024 | 16:37
Գործադիրը խորհրդարան է ներկայացրել փաթեթ՝ հիմքում դնելով բարձր տեխնոլոգիական ոլորտի աջակցությունը․ ԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 15:32
Աղվանի-Տաթև ավտոճանապարհին բեռնատարները մերկասառույցի պատճառով չեն կարողացել շարունակել ընթացքը
17.11.2024 | 15:00
Չինաստանում ուսանողը քոլեջում հարձակում է գործել․ սպանվել է 8 մարդ
17.11.2024 | 14:19
Նոյեմբերի 18-ի երեկոյան ժամերին և 19-ին սպասվում է կարճատև անձրև
17.11.2024 | 13:38
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնություն․ հայ շախմատիստները պայքարում են մեդալների համար
17.11.2024 | 13:26
Ակադեմիական միջավայրի ձեր այսօրը ուղղակիորեն պայմանավորում է ձեր վաղվա անելիքը․ նախարարի շնորհավորանքը
17.11.2024 | 12:54
ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է ուսանողների
17.11.2024 | 12:09
Միսս Տիեզերք 2024-ի հաղթող է դարձել Դանիայի ներկայացուցիչը
17.11.2024 | 11:44
Եթե ՀՀ-ն չի ցանկանում մասնակցել COP29-ին, ուրեմն որոշակի խնդիրներ ունի «կանաչ օրակարգի» հետ․ Հաջիև
17.11.2024 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 17-ի դրությամբ
17.11.2024 | 10:45
Դեսպան Տոլմաջյանն ու Բրիժիտ Մակրոնը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ
17.11.2024 | 10:29
Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
Բոլորը

Ադրբեջանում հետաքրքիր ներքաղաքական զարգացումներ են։ Մասնավորապեպ, ընդդիմադիր «Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդը», որը պատրաստվում էր նոյեմբերի 2-ին մեծ ցույց անցկացնել, հետաձգել է հավաքը։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Ազգային խորհրդի ղեկավարությունը, քննարկելով իմ դիմումը, հետաձգել է նոյեմբերի 2-ի հանրահավաքը։ Այս իրավիճակում կայացրած ճիշտ որոշման համար երախտագիտությունս եմ հայտնում Ազգային խորհրդի ղեկավարությանը»,- այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի» ղեկավար Ջամիլ Հասանլին:

Ադրբեջանի Գլխավոր դատախազությունն ու Ներքին գործերի նախարարությունն ավելի վաղ հանրահավաքի անցկացման մասին հայտարարություն էին արել ու զգուշացրել, որ իրավապահ մարմինները վճռական են ակցիան կասեցնելու հարցում։ Հայտարարության մեջ նշվում է նաև, որ հասարակական կարգը խախտելու պատասխանատվությունն ընկնում է «Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի», ներառյալ՝ ընդդիմադիր Ալի Քերիմլիի վրա, և որ ՆԳՆ-ն ու Գլխավոր դատախազությունն այս կոչերը գնահատում են որպես իշխանության բռնի զավթման փորձ և սպառնում են քրեական պատասխանատվության ենթարկել նախատեսվող ակցիայի կազմակերպիչներին ու մասնակիցներին։

Այս հայտարարությանը հետևեցին ընդդիմադիր գործիչների ձերբակալությունները։ Երեկ, մասնավորապես, ձերբակալվել է Ադրբեջանի «Ազգային ճակատ» կուսակցության անդամ Ֆուադ Ղահրամլին: Կուսակցությունից հայտնել են նաև այլ ձերբակալվածների մասին։

Բացի այդ՝ նախօրեին Բաքվում վրաերթի է ենթարկվել իրավապաշտպան Օգթայ Գյուլալիևը: Նա  բռնաճնշումների և կտտանքների դեմ ադրբեջանական կոմիտեի համակարգողն է։ Հոկտեմբերի 29-ին մամուլի ասուլիսից վերադառնալիս հետիոտային անցման վրա նրան վթարի է ենթարկել տաքսին. պատահարը տեսանկարահանել է նրա կողքին հայտնված մեքենայի տեսագրանցիչը։ Գյուլալիևի հարազատները, գործընկերներն ու ընդդիմադիր շատ գործիչներ պնդում են, որ վրաերթը միտումնավոր է և կազմակերպված։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ընդդիմադիրների նախորդ հանրահավաքը հոկտեմբերի 19-ին էր: Այն անցկացվել էր մետրոյի «Մայիսի 28» կայարանի մերձակա հրապարակում (իշխանություններն առաջարկել էին Լոքբատանում անցկացնել), որի ընթացքում ոստիկանությունն անհամաչափ ուժ էր կիրառել ցուցարարների նկատմամբ՝ կասեցնելով այն, սահմափակվել էր լրագրողների աշխատանքը։ Ոստիկանությունը հրապարակն ու հարակից թաղամասերը շղթայել էր, սկսվել էին մասսայական ձերբակալություններ։ Ձերբակալվել է շուրջ 100 մարդ, այդ թվում՝ ընդդիմադիրների առաջնորդ Ալի Քերիմլին։ Ի դեպ՝ փակվել էին նաև մետրոյի մոտակա կայարանները, անջատվել էր ինտերնետը, դադարել էր բանկոմատների աշխատանքը։

Հավելենք, որ ԵՄ-ն ու միջազգային մի շարք այլ կառույցներ քննադատել են Ադրբեջանի իշխանություններին և երկրի ոստիկանության գործողությունները։

Չ.Է.