Մեկնարկել է Արցախի կրթական ֆորում 2019-ը

Լուրեր

04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
Բոլորը

Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան համար 1 դպրոցում այսօր մեկնարկել է «Սահմանելով կրթության նոր տեսլականը» կարգախոսով Արցախի կրթական ֆորում 2019-ը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ֆորումի մասնակիցներին ուղերձ է հղել ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը: Ուղերձը մասնակիցներին է ներկայացրել ԱՀ Նախագահի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:

Ուղերձում Բակո Սահակյանը նշել է, որ կրթության ոլորտը, իր առջև դրված խնդիրների յուրահատկությունից ելնելով` կապված մատաղ սերնդի կրթության և դաստիարակության հետ, լուծում է ոչ միայն այսօրվա խնդիրները, այլ նաև մեծապես կանխորոշում է երկրի ապագան:
Հանրապետության Նախագահը կարևոր և պահանջված է համարել գիտական համաժողովների, սեմինարների և քննարկումների կազմակերպումը, ինչը հնարավորություն է տալիս ավելի խորը և համապարփակ ձևով դիտարկել ոլորտում առկա խնդիրները, մշակել դրանց լուծման արդյունավետ տարբերակներ, մշտական կապ պահպանել ինստիտուցիոնալ և անհատական հարթություններում:
Ֆորումի մասնակիցներին ողջունել է ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը: Նախարարի խոսքով՝ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հետ համագործակցությամբ նախաձեռնված ֆորումին մասնակցում են կրթության կազմակերպիչներ, կրթության շահառուներ, ոլորտի փորձագետներ և շահագրգիռ անձինք: Ընդհանուր առմամբ, ֆորումի մասնակիցների թիվը հասնում է 150-ի:
«Նման ձևաչափով մեր աշխատանքները կազմակերպում ենք առաջին անգամ, և հուսով եմ, որ այս միջոցառումը հնարավորություն կտա նոր տեսանկյունից դիտարկել կրթության խնդիրները, և այն կանցնի բովանդակային ու կառուցողական քննարկումներով ու հնարավորություն կտա սահմանելու Արցախի նոր տեսլականը: Կրթական ֆորումի անցկացման անհրաժեշտությունը պայմանավորված էր կրթության դերի կարևորմամբ և արդի մարտահրավերներով»,- նշել է Ն. Աղաբալյանը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանն էլ նշել է, որ յուրաքանչյուր ոք կարող է սկսել հանրային վերափոխման գործընթաց՝ սեփական անձի վերափոխումը համարելով իր առաջնային անելիքներից մեկը:
«Մենք համոզված ենք, որ անհատի վերափոխման ճանապարհը հանրային վերափոխման կարևորագույն գործոն է: Հստակ է, որ հաջողության հասնելու բանաձևը կրթությունն է, աշխատասիրությունը, կրթական մակարդակի և մասնագիտական հմտությունների շարունակական զարգացումը: Այս և այլ հարցեր կքննարկվեն ֆորումի ընթացքում»,- ավելացրել է Գ. Մամիկոնյանը:
Իսկ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի տարածաշրջանային համագործակցության տնօրեն Գրիգոր Հովհաննիսյանը նշել է, որ կրթությունը բազմաբովանդակ և բազմաշերտ մի գործընթաց է, որտեղ կան շատ շահառուներ:
«Մենք կարևորում ենք կրթությունը և անհրաժեշտ է, որպեսզի կարողանանք ստեղծել կրթական այնպիսի միջավայր, որտեղ երեխաները պատրաստ կլինեն դիմակայելու այսօրվա և վաղվա մարտահրավերներին, ինչպես նաև իրենց տեղը կգտնեն հասարակության մեջ: Շատ կարևոր է, որ համատեղ քննարկումների արդյունքում մենք մոտեցնենք մեր պատկերացումները և տեսլականը որակյալ կրթության մասին: Ֆորումի հիմնական նպատակն է ստեղծել մի հարթակ, որտեղ կրթությամբ հետաքրքրվող մարդիկ համատեղ ուժերով միասնական քննարկումների և կարծիքների փոխանակման միջոցով կհասնեն այն ոսկե միջինին, որը կոչվում է կրթության տեսլական»,- ասել է Գ. Հովհաննիսյանը:
Ֆորումի բացմանը հաջորդել է պլենար ընդլայնված նիստը, որի ընթացքում բանախոսներն անդրադարձել են հանրակրթության ոլորտում առկա հիմնախնդիրներին: Հաջորդիվ ֆորումի աշխատանքները ՀՀ-ից հրավիրված փորձագետների մասնակցությամբ շարունակվել են հինգ ենթախմբերում: Արցախի կրթական ֆորումն իր աշխատանքները կշարունակի մինչև նոյեմբերի 1-ը ներառյալ: