Նախագահ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Եթովպիայի դեսպանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 13:48
Ճամբարակին է վերադարձվել շուրջ 3.4 հա մակերեսով հողատարածք. Գլխավոր դատախազություն
04.08.2026 | 13:45
Ուկրաինան երբեք չի լինի ՆԱՏՕ-ի անդամ, անհրաժեշտ են այլ դաշինքներ․ Զալուժնի
04.08.2026 | 13:37
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 13:33
«Նոայի» հնարավոր մրցակիցը պայմանագիր է կնքել Տեր Շտեգենի հետ
04.08.2026 | 13:27
Մարտին 1-ի գործով ձերբակալված և դատապարտված Նիկոլ Փաշինյանը հաստատ անմեղ չի եղել․ Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 13:23
Էլեկտրոմոբիլների՝ մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը՝ օգտոստոսի 3-ը ներառյալ
04.08.2026 | 13:15
Ռուսական զորքերը 6 ավիառումբ են նետել Սումիի վրա․ զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ 2 երեխա
04.08.2026 | 13:06
Ճապոնիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով
04.08.2026 | 13:00
ԵԱՀԿ գործող նախագահը Երևան կայցելի․ նա Բաքվում ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության առաջընթացը
04.08.2026 | 12:59
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 12:52
Սև ծովում թուրքական նավի վրա ԱԹՍ-ի հարվածից 3 մարդ է վիրավորվել
04.08.2026 | 12:46
Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է․ ձերբակալվել են Էկոպարեկային ծառայության պաշտոնյաներ
04.08.2026 | 12:43
Դավիթ Ղազինյանը Ռոմանոս Պետրոսյանին ուղիղ եթերում բանավեճի հրավիրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 12:35
Հաջիևը հաստատել է՝ Բաքվի միջամտությամբ է Իսրայելը դադարեցրել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը
04.08.2026 | 12:26
ԱԱ-2026-ի գլխավոր աստղերից մեկը դարձել է «Կոլո Կոլոյի» ֆուտբոլիստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ դեսպան Ալեմայեհու Տեգենուն (Alemayehu Tegenu, նստավայրը՝ Մոսկվա): Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահականից։

Շնորհավորելով դեսպանին պաշտոնն ստանձնելու առթիվ՝ նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ նա իր մասնագիտական փորձն ու եռանդը լավագույնս կծառայեցնի Հայաստանի և Եթովպիայի միջև կապերի խորացմանն ու ամրապնդմանը:

Նախագահի խոսքով՝ Եթովպիան աֆրիկյան մայրցամաքում այն երկրներից է, որի հետ Հայաստանը դարերի խորքից եկող բարեկամություն ունի, երկու ժողովուրդներն ունեն շատ ընդհանրություններ, փոխադարձ հարգանք, ընդհանուր պատմություն և քաղաքակրթություն, ինչը լավ հիմք է միջպետական հարաբերությունների զարգացման համար:

Նախագահ Սարգսյանը ոգեշնչող է համարել հարևան Էրիթրեայի հետ սահմանային հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ Եթովպիայի գործադրած վճռական ջանքերը, որի համար վարչապետ Աբիյ Ահմեդին արժանացավ Խաղաղության Նոբելյան մրցանակի:

«Սա ցույց է տալիս, թե ինչպես երբեմն ոչ ստանդարտ մոտեցումները կարող են ավելի արդյունավետ լինել, քան ավանդական լուծումները»,- ընդգծել է նախագահը:

Հանրապետության նախագահը և նորանշանակ դեսպանը մտքեր են փոխանակել տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորությունների շուրջ: Նրանք համակարծիք են եղել, որ տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, տուրիզմի, կրթության, մշակույթի ոլորտներում երկու երկրները փոխգործակցության հսկայական ներուժ ունեն:

«Ժամանակն է, որ դա լիովին իրացվի, և ստորագրված փաստաթղթերը վերածվեն գործնական քայլերի»,-ասել է նախագահ Սարգսյանը: