Սերժ Սարգսյանը զրահապատ մեքենա է ունեցել, գնալուց տարել է․ Էդուարդ Աղաջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Բոլորը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը չի մեկնաբանում տեղեկությունները, որ վարչապետը նոր մեքենա է գնել 540 հազար դոլար արժողությամբ: Լրագրողներն այսօր Աղաջանյանին հարցրեցին, թե քանի՞ նոր զրահապատ մեքենա է գնվել:

Նա ասաց՝ վստահ չէ, որ այդ տեղեկությունը պետք է հրապարակի, իրավաբանների հետ կխորհրդակցի: Մեր հարցին՝ երբ բյուջեի հաշվին բան է գնվում, թափանցիկ գործելաոճ որդեգրած Կառավարությունն ինչո՞ւ է գաղտնի պահում՝ Աղաջանյանը պատասխանեց. «Նախ՝ գործող օրենք կա, որը վերաբերում է ընթացիկ ներկայացուցչական ծախսերին, որը գաղտնի է, կարելի է քննարկել այդ օրենքի փոփոխման հարցը: Պետք է արձանագրել, որ դրան զուգահեռ՝ կան անվտանգության նորմեր, որոնք այդ օրենքի շրջանակում պահպանվում են, դա կարևոր բաղադրիչն է այդ օրենքի»:

Հարցին՝ մտահոգություն չունի՞, որ այս ճոխ գնումները հանրության մոտ տրամադրություն են ստեղծում, քանի դեռ դուք եք իշխանության, օգտվում եք դրանից՝ Աղաջանյանը պատասխանեց. «Պետք է արձանագրել, որ այն մեքենան, որը սպասարկում էր վարչապետին, բավականին, մեղմ ասած, հին, շարքից դուրս եկած ավտոմեքենա էր, որը դեռևս 5 և ավելի տարի առաջ պետք է ուղղակի դուրս գրվեր: Նաև լուրջ անվտանգության խնդիրներ առաջացնող մեքենա էր»:

Հստակեցնող հարցին՝ այսինքն՝ նախկինները խնայում էին միջոցները և նոր մեքենա չէի՞ն գնում, Աղաջանյանը պատասխանեց, որ այդ ավտոմեքենան այնտեղ դրված էր, չէին օգտագործում. «Նախկիններն իրենց սպասարկողներն ունեին, Սերժ Սարգսյանն իր անհատական ավտոմեքենան ուներ, իրենն էր՝ սեփականը»:

Աղաջանյանն ասաց, որ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին Կառավարությունն ապահովում է մեքենաներով, անվտանգության աշխատակիցներով: Հարցին՝ օգտվո՞ւմ են՝ նա պատասխանեց. «Չգիտեմ, բայց նրանց տրամադրված է»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան