Չնայած ձերբակալություններին ու իշխանության ճնշումներին՝ Ադրբեջանի ընդդիմադիրները կրկին  հանրահավաքի են պատրաստվում

Լուրեր

04.08.2026 | 17:14
«Բարսելոնան» հետևում է Ռոդրիի շուրջ ստեղծված իրավիճակին
04.08.2026 | 17:04
ԱԺ-ն կրկես չի՛․ Ռուբինյանը անջատեց Էդգար Ղազարյանի խոսափողը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.08.2026 | 17:02
Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում
04.08.2026 | 17:00
«88» սուպերմարկետում գործող հացի ու տորթերի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվել
04.08.2026 | 16:54
Մայր Աթոռի նկարիչը Հովիկ Աբովյանին լուսապսակով էր նկարել․ ասաց՝ ուզում էի անակնկալ անել․ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 16:47
Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք․ Գլխավոր դատախազություն
04.08.2026 | 16:40
Հարցնում ենք` Տիգրանաշենը հնարավո՞ր է հայտնվի Ադրբեջանի կազմում, պատասխան չկա. Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 16:32
MMA-ի պատմության 5 մեծագույն մարտիկները՝ ըստ Արման Ծառուկյանի
04.08.2026 | 16:27
ԵՄ-ն միասնական է Սեուտայի ճգնաժամի հարցում․ ՆԳ նախարարների արտահերթ տեսակոնֆերանսն ավարտվել է
04.08.2026 | 16:23
AI-ը լավ բաներ չասաց Կոնջորյանի մասին. ձեր նման լինեինք,«թալանչի» էինք ասելու ձեզ. Քրիստինե Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 16:17
Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղությունը հասանելի է դարձել․ ԵԱՀԿ գործող նախագահ
04.08.2026 | 16:14
Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի հետ
04.08.2026 | 16:09
Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով
04.08.2026 | 16:07
Մեզ այդպիսի տեղեկություն հայտնի չէ․ ՀՀ ԱԳՆ խոսնակը՝ ԵՄ-ի միգրանտներին ՀՀ ուղարկելու առաջարկի մասին
04.08.2026 | 16:00
Պատգամավորները Կոնջորյանին ընտրում են ԱԺ փոխնախագահ. ՈՒՂԻՂ
Բոլորը

Ադրբեջանի ընդդիմադիր ուժերը՝ «Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի» գլխավորությամբ, նոյեմբերի 2-ին պատրաստվում են խոշոր հանրահավաքի։ Ակցիան նախատեսվում է անցկացնել ժամը 15։00-ին։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ընդդիմադիր «Ադրբեջանի ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլիին։

Ընդդիմությունն իշխանություններին առաջարկել է թույլատրել հանրահավաքն անցկացնել կա՛մ «Մեհսուլ» մարզադաշտում, կա՛մ մետրոյի «Մայիսի 28» կայարանին մերձակա հրապարակում։

«Մենք առաջարկել ենք կոմպրոմիսային տարբերակ։ Կարող ենք ակցիան անցկացնել նաև  «Մեհսուլ» մարզադաշտում։ Բայց եթե իշխանությունները նորից չհամաձայնեն այդ տարածքի հետ, ապա հանրահավաքը կանցկացնենք «Մայիսի 28» մետրոյի կայարանի մոտ»,- ասել է ընդդիմադիրների առաջնորդ Ալի Քերիմլին:

Նրա խոսքով՝ հանրահավաքի անցկացման որոշումն Ադրբեջանի ժողովրդի կամքի դրսևորումն է:

«Այս որոշումը մենք կայացրել ենք՝ զգալով մարդկանց աջակցությունը սոցիալական ցանցերում։ Բավական մեծ թվով մարդիկ են պահանջում հանրահավաքի անցկացում։ Մենք զգում ենք նոր ազգային շարժման սկիզբը»,- նշել է Քերիմլին։

Բաքվի քաղաքային իշխանություններն առաջարկում են հանրահավաքը կրկին անցկացնել մայրաքաղաքից 20 կմ հեռավորության վրա գտնվող Լոքբատան ավանում, ինչն ընդդիմությունն անընդունելի է համարում։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ընդդիմադիրների նախորդ հանրահավաքը հոկտեմբերի 19-ին էր։ Այն անցկացվել էր մետրոյի «Մայիսի 28» կայարանի մերձակա հրապարակում (իշխանությունները կրկին առաջարկել էին Լոքբատանում անցկացնել), որի ընթացքում ոստիկանությունն անհամաչափ ուժ էր կիրառել ցուցարարների նկատմամբ՝ կասեցնելով այն, սահմափակվել էր լրագրողների աշխատանքը։

Ոստիկանությունը հրապարակն ու նրան հարակից թաղամասերը շղթայել էր, սկսվել էին մասսայական ձերբակալություններ։ Ձերբակալվել է շուրջ 100 մարդ, նրանց թվում՝ ընդդիմադիրների առաջնորդ Ալի Քերիմլին։ Ի դեպ՝ փակվել էին նաև մետրոյի մոտակա կայարանները, անջատվել էր ինտերնետը, դադարել էր բանկոմատների աշխատանքը։

ԵՄ-ն ու միջազգային մի շարք կառույցներ քննադատել են Ադրբեջանի իշխանություններին ու ոստիկանության գործողությունները, ինչին ի պատասխան՝ ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցները սկսել են մեղադրել ԱՄՆ ու ԵՄ-ին՝ հանրահավաքներին աջակցելու մեջ։ Նույնիսկ հրապարակվել են ընդդիմադիր գործիչ Գյուլթեքին Հաջիբեյլիի զրույցների աուդիոձայնագրությունները, ենթադրաբար՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան աշխատակցի ու ԵՄ ներկայացուցչի հետ, որում խոսվում է ընդդիմության ցույցը ցրելու մասին։ Պաշտոնական մեկնաբանություններ ձայնագրությունների վերաբերյալ դեռևս չկան։

Բացի այս՝ հոկտեմբերի 8-ին էլ ընդդիմադիրները փոքրիկ ցույց էին անցկացրել Բաքվի քաղաքապետարանի մոտ գտնվող շենքերից մեկի բակում, որն արտոնված էր, սակայն կրկին ցրվել էր ոստիկանների կողմից: Այդ ժամանակ էլ բերման է ենթարկվել 30 ակտիվիստ։

Չ.Է.