Ինչո՞ւ է Գեղարքունիքի մարզպետը պարգևատրել իր աղջկան. մանրամասնում է Գնել Սանոսյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
Բոլորը

Ավելի քան 60 մարդ ստացել է պատվոգիր, և դրանք այն մարդիկ են, որոնք օգնել են ֆորումի կազմակերպչական հարցերում. այս մասին Ազգային ժողովում ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով իր աղջկա պարգևատրման հարցին։

Մարզպետը տեղեկացրեց, որ երբ մայիսի 11-ին կազմակերպվել էր բիզնես-ֆորում, մոտ 20 ուսանողներ և երեխաներ՝ որպես կամավորներ, օգնել են ֆորումի կազմակերպչական հարցերում և ստացել են պատվոգրեր։

«Նրանք այն երեխաներն են, որոնք անգլերեն գիտեն և դրսից եկած գործարար հյուրերի հետ կարողանում էին շփվել, օգնել։ Այդ 20-ի թվում նաև իմ աղջիկն էր, հիմա բոլոր 20-ին և այլ օգնողներին տվել ենք պատվոգիր։ Եթե համարում եք նորմալ չէ, որ իմ աղջկան տվել ենք, ասեք՝ նորմալ չի։ Այդ մոտեցումները ես կդիտարկեմ ռասիստական։ Եթե 20 երեխա մարդկանց օգնել է, որոնց թվում իմ երեխան է և աննորմալ է, որ իմ երեխային տվել ենք պատվոգիր, ոնց բոլորին, այդ դեպքում ովքեր, որ նման մոտեցում ունեն, ռասիստական մոտեցում ունեն պաշտոնյաների երեխաների նկատմամբ»,- նկատեց մարզպետ Սանոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։