Ռոմանոս Պետրոսյանը մանրամասնում է, թե մարզպետների աշխատավարձը որքան է բարձրացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Բոլորը

Այդ մասին վարչապետն ընդգրկուն ելույթ ունեցավ, ինչպես նաև հաջորդեց վարչապետի մամուլի խոսնակի պարզաբանումը, որտեղ, այո, կար նաև անդրադարձ Կառավարության անդամների, նախարարների, փոխնախարարների և, մասնավորապես, մարզպետների մասով. այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ անդրադառնալով մարզպետների աշխատավարձերի գաղտնի ձևով բարձրացման հանգամանքին։

Հարցին՝ ինչքանո՞վ է բարձրացվել մարզպետների աշխատավարձը, Ռոմանոս Պետրոսյանը նկատեց, որ այդ մասով որևէ ավելացնելու բան չունի։ «Ընթացակարգային առումով, քանի որ գաղտնի փաստաթղթով է շրջանառվել, որևէ գաղտնի փաստաթուղթ ես ի պաշտոնե իրավունք չունեմ բացահայտելու»,- մանրամասնեց մարզպետը։

Պարզաբանող հարցին՝ հայտնի է դարձել, որ նախարարները 1․5 մլն են ստանում, փոխնախարարները՝ 1 մլն, ինչո՞ւ մարզպետների մասով չեք պարզաբանում, Ռոմանոս Պետրոսյանն ասաց, որ վարչապետի խոսնակի պարզաբանման մեջ մարզպետների մասով անդրադարձ կա։

«Գաղտնի որևէ թղթի հետ կապված ես իրավասու չեմ տեղեկություն տալ։ Եկամուտները հայտարարագրել ենք, հայտարարագրում ենք և կհայտարարագրենք»,- նշեց Կոտայքի մարզպետը։

Մանրամասները՝ տեսանյութում։