Թուրքիան նոր ռազմական օպերացիայով է սպառնում քրդերին

Լուրեր

27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
Բոլորը

Թուրքիան Սիրիայում  կվերսկսի ռազմական գործողությունները, եթե քուրդ զինյալները դուրս չգան 30կմ խորությամբ ստեղծվելիք անվտանգության գոտուց։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն. գրում է ermenihaber-ը:

Թեպետ քրդական կողմը, ինչպես նաև Ռուսաստանը, հայտարարել էին քրդական ուժերի հետ քաշվելու մասին, այնուամենայնիվ, ըստ թուրքական կողմի՝ առայժմ ոչ բոլոր քուրդ զինյալներն են  լքել այդ տարածքը։

«ԱՄՆ-ն պատասխանատվություն ստանձնեց, որ 120 ժամվա ընթացքում Սիրիայի քրդական  ուժերը դուրս կգան այդ տարածքից։ Նախ ընդմիջում հայտարարվեց ռազմական գործողություններում, իսկ հետո դրանք դադարեցվեցին։ Եթե ինչ-որ մեկը դուրս չգա, Թուրքիան իրավունք ունի հարվածելու։ Մենք տեսնում ենք, որ նրանք ոչ բոլորն են դուրս գալիս։ Դե մենք էլ նրանց կմաքրենք։ Ռուսաստանի հետ համաձայնեցված 150 ժամվա ընթացքում եթե Սիրիայի քրդական ուժերը  Քոբանիից  30կմ չհեռանան, ապա Թուքիան ահաբեկիչներից կմաքրի այդ տարածքները։ Այն, որ հայտարարել ենք  ռազմագործողությունը դադարեցնելու մասին, դա դեռ չի նշանակում, որ մենք որևէ բան չենք անելու»։

Ի դեպ, հիշյալ 150 ժամվա ժամկետը լրանում է այսօր՝ հոկտեմբերի 29-ին։

Հիշեցնենք, որ Սոչիում կայացել էին  Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները, որոնք տևել էին ավելի քան 6 ժամ։ Դրանից հետո Թուրքիան դադարեցրեց ռազմական գործողությունները։ Ռուսաստանի և Թուրքիայի միջև ստորագրվեց 10 կետանոց հուշագիր-համաձայնություն Սիրիայի հարցով։