Փաշինյան-Ալիև հանդիպում այս պահին չի ծրագրվում․ Զոհրաբ Մնացականյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
Բոլորը

Հայաստանի և Ադրբեջանի միջև բարձր՝ ղեկավարների մակարդակով հանդիպում այս պահին չի ծրագրվում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատասխանելով առաջիկայում Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպման հնարավորության մասին հարցին՝ ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Այս պահին ծրագրվում է ԱԳ նախարարների մակարդակով հանդիպումների շարունակություն, և դա կլինի մոտակա ամիսների ընթացքում»,- հավելեց Մնացականյանը:

Նրա խոսքով՝ հիմա ավելի շատ կենտրոնացած են հենց այդ մակարդակով հանդիպումների ուղղությամբ. «Եվ դա հիմքն է՝ ղեկավարների մակարդակով հանդիպում նախապատրաստելու համար: Ամեն ինչ՝ իր հերթին»:

Զոհրաբ Մնացականյանը նշեց նաև, որ քննարկումների օրակարգը վերաբերում է թե՛ խաղաղ կարգավորմանն առնչվող անմիջական հարցերին, թե՛ այն միջավայրին, որի շրջանակում պետք է տեղի ունենա խաղաղ կարգավորումը: «Մենք տարբեր այլ հարցեր ունենք, որոնք վերաբերում են կոնկրետ քայլերի և պայմանավորվածությունների, որոնք ձեռք են բերվել այս շրջանում, բայց դեռևս իրականացման փուլում են: Հուսով եմ, որ առաջիկայում կկարողանանք իրականացնել որոշ քայլեր, որոնք ծառայում են այդ պայմանավորվածությունների իրականացմանը»,- նշեց ԱԳ նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում: