«Դբա լավը, ժողովուրդ ջան, դբա լավը». Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Վանաձորի օրվա առթիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.04.2026 | 15:15
Հանրայինը կցուցադրի՞ «Անկախության մեր ճանապարհը» ֆիլմը. Հ1-ը պատասխանել է Factor TV-ի հարցերին
07.04.2026 | 15:10
Ալիկ Ալեքսանյանը` ՌԴ հատուկ ծառայությունների գործակալ լինելու հրապարակման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 15:02
Երթևեկության փոփոխություն՝ Պարոնյան փողոցում
07.04.2026 | 14:59
Թրամփի հայտարարած վերջնաժամկետը կլրանա չորեքշաբթի վաղ առավոտյան․ Գուտերեշը ԱՄՆ-ին հորդորում է չհարվածել Իրանում քաղաքացիական օբյեկտներին
07.04.2026 | 14:51
Ըստ Թեհրանի՝ ԱՄՆ-Իսրայել հարվածներից ավերվել է Թեհրանի կենտրոնում գտնվող սինագոգը
07.04.2026 | 14:44
NYMEX․ Ոսկու գինն աճել է 0.61%-ով և կազմել 4645.50 դոլար
07.04.2026 | 14:41
Ստամբուլում Իսրայելի հյուպատոսության վրա զինված հարձակում է տեղի ունեցել. կան զոհեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 14:40
Ամբողջ կարիերան մեկ ակումբում անցկացրած ֆուտբոլիստների թոփ-10-ը՝ ըստ BBC-ի
07.04.2026 | 14:35
Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում զարգացումների շուրջ
07.04.2026 | 14:29
Զարմացած եմ, մենք էլ ենք սենյակներ մտնում և աշխատավարձերի բարձրացում կա․ առողջապահության փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 14:25
Թրամփը սպառնում է բանտարկել Իրանում ամերիկյան ինքնաթիռի անձնակազմի մասին արտահոսքի հեղինակ լրագրողին, եթե նա չբացահայտի աղբյուրը
07.04.2026 | 14:23
Մեդիան պետք է բացահայտ նշի AI-ով ստեղծված կամ փոփոխված բովանդակությունը, հակառակ դեպքում՝ կտուգանվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 14:18
Հարի Մագուայրը նոր պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ
07.04.2026 | 14:11
Իրանը շարունակում է հարվածներ հասցնել տարածաշրջանի երկրներին
07.04.2026 | 14:10
Ջերմոցների և ջրավազանների համար տուրքը էապես իջեցվում է․ Վարդանյանը ներկայացրեց նախագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր Վանաձորում տեղի են ունենում փոփոխություններ. մենք տեսանք, որ վերականգնվում է, վերանորոգվում է Կերպարվեստի թանգարանը, մենք տեսանք, որ վերանորոգվում է Վանաձորի համար կարևոր նշանակություն ունեցող Արցախ պուրակը։ Այսօր տեղի կունենա այս հրաշալի շատրվանների բացումը։ Վանաձոր բերող ճանապարհները վերանորոգվում են և վերականգնվում են։ ՀՀ վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Վանաձորի օրվա առիթով քաղաքում կազմակերպված միջոցառման ժամանակ ունեցած շնորհավորական ելույթում այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր մենք Վանաձորը գտանք տոնական տրամադրության մեջ։ Ինչո՞ւ է այսօր տրամադրությունը տոնական Վանաձորում։ Նախ և առաջ, որ մենք իրար տեսնելու, իրար ժպտալու հնարավորությունն ունենք, իրարից կարոտն առնելու հնարավորությունն ունենք, որովհետև վաղուց չենք հանդիպել։

Հաջորդը՝ այսօր քաղաքում տեղի են ունենում փոփոխություններ. մենք տեսանք, որ վերականգնվում է, վերանորոգվում է Կերպարվեստի թանգարանը, մենք տեսանք, որ վերանորոգվում է Վանաձորի համար կարևոր նշանակություն ունեցող Արցախ պուրակը։ Այսօր տեղի կունենա այս հրաշալի շատրվանների բացումը։ Վանաձոր բերող ճանապարհները վերանորոգվում են և վերականգնվում են։

Ի՞նչ է սա փոխում մարդկանց կյանքում։ Շատ դիպուկ է ասված՝ Վանաձոր-հնարավորությունների քաղաք։ Այս փոփոխությունները նոր հնարավորություն են բերելու վանաձորցիներին, որովհետև այս շատրվանները, վերականգնվող ճանապարհները և փողոցները, թանգարանը, Արցախ պուրակը նոր մարդկանց, զբոսաշրջիկների են բերելու Վանաձոր քաղաք, ինչը հնարավորություն է տալու ակտիվացնել փոքր և միջին բիզնեսը, ինչը հնարավորություն է տալու, որպեսզի մարդիկ իրենց արժանապատիվ աշխատանքով վաստակեն իրենց օրվա հացը։ Մենք պայմանավորվել ենք հենց սրա մասին, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար մենք պետք է ստեղծենք հնարավորություններ, որ նրանք ոչ թե օգնություն խնդրեն մեծահարուստներից, կառավարությունից, բոլորից, այլ նրանք պետք է հնարավորություններ պահանջեն, որպեսզի կառավարությունը, բոլորը, խոշոր բիզնեսը հնարավորություններ ստեղծեն մարդկանց համար, կրթության հնարավորություն երեխաների և երիտասարդների համար, գործարարությամբ զբաղվելու, ազնիվ, արդար աշխատանքով զբաղվելու հնարավորություններ ստեղծեն բոլորի համար Վանաձորում և ամենուր։

Ես այսօր տեսա, որ Վանաձորի օրվա կապակցությամբ ուրիշ քաղաքներից բազմաթիվ մարդիկ այսօր եկել են այստեղ՝ շնորհավորելու, և սա շատ լավ ավանդույթի սկիզբ է։ Մենք սիրում ենք մեր թաղը, մեր ծննդավայրը, մեր քաղաքը, բայց մենք մեր քաղաքային սիրո, մեր տեղական սիրո սահմանները պետք է ընդլայնենք, որովհետև երևանցին նույնքան պիտի սիրի Վանաձորը, վանաձորցին նույնքան պիտի սիրի Գյումրին, գյումրեցին նույնքան պիտի սիրի Կապանը, կապանցին նույնքան պիտի սիրի Եղեգնաձորը, եղեգնաձորցին նույնքան պիտի սիրի Արարատը, արարատցին նույնքան պիտի սիրի Արմավիրը, արմավիրցին նույնքան պիտի սիրի Աշտարակը, աշտարակցին նույնքան պիտի սիրի Իջևանը, իջևանցին նույնքան պիտի սիրի Բերդը, բերդցին նույնքան պիտի սիրի Նոյեմբերյանը, նոյեմբերյանցին նույնքան պիտի սիրի Ալավերդին և այդպես շարունակ, որովհետև մենք չունենք հայրենիք՝ քուչա առ քուչա, փողոց առ փողոց կիսելու։

Մենք ունենք մեկ միասնական հայրենիք, և Վանաձորը ոչ միայն վանաձորցիների, այլև Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու հայրենի քաղաքն է, յուրաքանչյուր հայի հայրենի քաղաքն է, և մենք բոլորս սիրում ենք Վանաձորը։ Եկեք այս ավանդույթը շարունակենք, ինչպես դա սկսվեց Գյումրիում, շարունակվում է Վանաձորում։ Ամեն քաղաքի տոնին մենք ամբողջ հանրապետությունով պիտի հավաքվենք այդ քաղաքում՝ շնորհավորելու մեր հայրենի, մեր սիրելի քաղաքի տարեդարձը։

Սիրելի վանաձորցիներ, ՀՀ հպարտ քաղաքացիներ, շնորհավորում եմ մեր հարազատ, մեր սիրելի, մեր հայրենի քաղաքի տարեդարձը։ Եվ ամենակարևորը՝ դբա լավը, ժողովուրդ ջան, դբա լավը»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։