«Սևան» ՔԿՀ-ում կանխվել է մեծ քանակությամբ արգելված իրերի և թմրամիջոցների փոխանցումը կալանավորին

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 04։40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները նկատել են, որ դիտաշտարակների միջնամասում տեղի է ունեցել լուսարձակող առարկայի ներնետում։ Հերթապահ խմբի ծառայողների կողմից վերոնշյալ տարածքն անմիջապես ենթարկվել է զննության, և արգելագոտուց մոտ 3 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է փաթեթ, որին ամրացված է եղել 3 լուսարձակող կրակայրիչ՝ նետվող իրը հասցեատիրոջ կողմից հեշտությամբ հայտնաբերելու նպատակով։

Փաթեթում առանձնացված առկա են եղել թմրամիջոց հանդիսացող, սուբոտեքս հիշեցնող, «B8» մակնշմամբ, 0,4 գրամ քաշով 1 դեղահաբ, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 57,7 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված, իսկ մաստակի տուփի մեջ՝ թմրադեղ հիշեցնող սպիտակ, փոշենման զանգվածով լի 0,5 գրամ քաշով դեղին և նարնջագույն 1 պատիճ և 8 մաստակ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:

Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հանձնուքների ընդունման սենյակում ցմահ ազատազրկման դատապարտված Լ․ Ս․-ի անվամբ կնոջ կողմից բերված հանձնուքի զննությամբ 746 գրամ քաշով թեյի տուփի միջից հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող կասկածելի զանգված։

Նույն օր՝ ժամը 16։30-ի սահմաններում, չնախատեսված խուզարկության արդյունքում հիմնարկի խցերից մեկում՝ պահարանի վերևի դարակից, աշխատակիցները հայտնաբերել են «Карбамазепин» գրառմամբ 87 դեղահաբ, «Спазмалгон» գրառմամբ 9, «Dimetrol» գրառմամբ 7, «Ketonal» գրառմամբ 4, «Diklofenak» գրառմամբ 1 և «Analgin» գրառմամբ 6 սրվակներ, ինչպես նաև 9 դեղահաբ։

Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության։