Էս իրադարձության մեջ ուղղակի նորություն չկա. Հակոբ Կարապետյանը՝ քաղաքապետի պարգևատրումների մասին

Լուրեր

04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
Բոլորը

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան գրառմամբ պատասխանել է  ԶԼՄ-ներով շրջանառվող այն լուրին, ըստ որի՝ քաղաքապետը պարգևատրել է քաղաքապետարանի 120 աշխատակցի: Պարգևատրման բյուջեն կազմել է 60 մլն  919 հզր դրամ:

«Մամուլի որոշ ներկայացուցիչներ կրկին փորձում են շահարկել պարգեւավճարների հարցը՝ համապատասխան շեշտադրումներով: Առիթը՝ քաղաքապետարանը հրապարակել է եռամսյակային պարգեւավճարները: Հրապարակել է, ինչպես նախորդ եռամսյակներին:

Ինչո՞ւ եմ օգտագործում «շահարկել» բայը: Որովհետեւ էս իրադարձության մեջ ուղղակի նորություն չկա, որովհետեւ.

1️⃣. պարգեւավճարները միանգամայն օրինական են, դրանց տրամադրումը նախատեսված է Երեւանի տարեկան բյուջեով,
2️⃣. պարգեւավճարների սոցիալական տեսանկյունից հիմնավորվածության մասին պաշտոնատար անձինք պարբերաբար խոսել են,
3️⃣. պարգեւավճարների դրույքաչափի փոփոխություն չի եղել, խոսք է գնում շուրջ ❗️1700 մարդու❗️ՕՐԻՆԱԿԱՆ եկամուտների մասին: Ի դեպ, այդ եկամուտը պետք է բաժանել երեք ամսվա վրա, որովհետեւ սա եռամսյակային պարգեւավճար է։
4️⃣. Եվ վերջապես, հերթական պարգեւատրումների ցուցակը Yerevan.am պաշտոնական կայքում հրապարակվել է հոկտեմբերի 18-ին, եւ շատ ուշագրավ է ու հատկանշական, որ մի քանի կոնկրետ լրատվամիջոց «համազարկով» անդրադառնում են էս թեմային ցուցակը հրապարակվելուց մեկ շաբաթ հետո:

Լրատվամիջոցներից մեկն էլ՝ Analitik.am-ը, նաեւ բացահայտ կեղծ տեղեկություն է տարածել թեմայով՝ նշելով, թե քաղաքապետը «ինքն իրեն էլ է պարգեւատրել», մինչդեռ պարգեւավճարների ցուցակում երեւում է, որ Հայկ Մարությանը պարգեւավճար չի ստացել, ինչպես եւ չէր ստացել նախորդ եռամսյակներին: Քաղաքապետը հայտարարել է՝ պարգեւավճար չի ստանալու։

Նույն ապատեղեկատվությունը, արդեն վերնագրի մեջ, վերարտադրել է News.am-ը: Մենք աշխատանքային օրով պաշտոնական նամակ կուղարկենք այս երկու լրատվամիջոցներին՝ խնդրելով համարժեք հերքում հրապարակել, իսկ մինչ այդ՝ հույս ունենք, որ բարեխղճության սկզբունքից ելնելով, նրանք կխմբագրեն գրառումը:

Հ. Գ. Ի դեպ, գրեթե բոլոր հրապարակումներում առանձին նշվում է, որ 850 հազար դրամ պարգեւատրում է ստացել նաեւ քաղաքապետի մամուլի քարտուղարը, այսինքն, ես: Մի լրագրող աղջիկ էլ զանգեց ասաց՝ «երանի՜ ձեզ»: Օկ, ինչպես ասում է Ավետարանը՝ երանի հոգով աղքատներին: Նախ, 850000-ից պետք է հանել հարկերը եւ կստանանք շուրջ 600 հազար: Երկրորդ՝ ենթադրում եմ, որ իմ լրագրող գործընկերներին գուցե շփոթեցնում է երբեմնի լրագրողի՝ միջինից բարձր վարձատրությունը:

Ուրեմն, պատրաստ եմ գրավոր հարցման պարագայում իմ գործընկերներից առաջինին տրամադրել 2018-ի նոյեմբերից՝ քաղաքապետարան ընդունվելուց առաջ իմ ստացած եկամուտների մասին ՊԵԿ-ից վերցրած պաշտոնական տեղեկություն, որտեղ կերեւա, որ նախկինում իմ եկամուտները ավելի բարձր էին, քան հիմա: Ամեն դեպքում, չեմ բողոքում, հանրային ծառայությունը կատարում եմ սիրով ու ջանում եմ պատասխանատու լինել»,- գրել է նա: