«Մարդիկ չգիտես՝ ինչու մտածում են, որ եթե հիվանդը մորֆիի է հասել, ապա կմահանա»․ բժիշկ-անեսթեզիոլոգ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Ինչպես հասկանում եմ՝ ծանր հիվանդներին պալիատիվ խնամքի շրջանակում մորֆի տալը բժիշկների քմահաճույքի հարցն է․ ուզում՝ նշանակում են, չեն ուզում՝ չեն նշանակում։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում նշեց «Կյանք առանց ցավի» արշավի շրջանակում «Իրական աշխարհ, արական մարդիկ» ՀԿ-ում ներգրավված բժիշկ-անեսթեզիոլոգ Նարինե Մովսիսյանը։

«Բժիշկներին միշտ հարցնում եմ՝ ինչի՞ց եք վախենում․ առաջինն ասում են, որ մորֆիից հնարավոր է շնչառության կանգ ունենալ։ 21-րդ դարում ենք, ամեն ինչ փոխվել է, բժշկական գրականություն է փոխվել, բայց մարդիկ, մեկ է, իրենց պատկերացումները չեն փոխում։ Չգիտես՝ ինչու մտածում են, որ եթե հիվանդը մորֆիի է հասել, ապա կմահանա։ Այսինքն՝ պատճառահետևանքային կապի մեջ հետևանքն են առաջ բերում, ոչ թե պատճառը»,- նշեց բժիշկը։

Նրա խոսքով՝ մորֆի նշանակվում է կլինիկական չափաբաժնով, այլ ոչ՝ հաճույք պատճառելու համար․ «Բոլորի մոտ, չգիտես ինչու, տպավորություն է, որ մորֆին միանգամից կախվածություն է առաջացնում, սակայն դա այդպես չէ։ Եթե կա ցավային համախտանիշ, այն չի կարող կախվածություն առաջացնել»։

Ըստ նրա՝ մարդկանց մոտ վախ է առաջացնում նաև ոստիկանների վերահսկողությունը․ «Միշտ ասում եմ՝ ինչու հակաբիոտիկ դուրս գրելուց ոստիկանին չեք հայտնում, բայց երբ ցավազրկում եք՝ հայտնում եք»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան