«Եթե օրենքը թույլ է տալիս, ինչո՞ւ բժիշկները ցավազրկման համար մորֆի չեն նշանակում»․ իրավաբան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
Բոլորը

Կատարվել են օրենսդրական բարեփոխումներ, ընդունվել են իրավական ակտեր, հրամաններ, որոշումներ, սակայն իրավակիրառ պրակտիկայում, գրեթե, փոփոխություններ չեն կատարվել։ Բավարար են այդ բոլոր իրավական ակտերը, կարող ենք դա արձանագրել, սակայն պրակտիկան ցույց է տալիս, որ ոչ մասնագետների շրջանում բազմաթիվ խնդիրներ են առաջացնում կապված ցավամոքման նպատակով ափիոնների, ցավազրկողների նշանակման և դուրսգրման հետ. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց իրավաբան Վաղինակ Տեր-Հովհաննիսյանը։

«Արդեն 3 տարի է՝ իրականացնում ենք հանրային իրազեկման աշխատանքներ, մենք մոնիթորինգային այցելություններ ենք կատարում, բժիշկների համար վերապատրաստումներ, դասընթացներ ենք կազմակերպում, ինչպես նաև ծրագրի ընթացքում բաղադրիչ է կազմում թեժ գծերի ահազանգերը։ Այս ընացքում կատարված աշխատանքների ընթացքում պարզում ենք, որ առողջապահական համակարգի այս մասը դեռևս շարունակում է մնալ ճահճոտ վիճակում, որովհետև ցավամոքման ոլորտն՝ ափիոնային ցավազրկողների դուրսգրման և նշանակման ոլորտը, դեռևս անբավարար վիճակում է գտնվում»,- նշեց իրավաբանը։

Վերջինս հարց հնչեցրեց, եթե օրենքը թույլ է տալիս 10 օրվա համար նշանակել, ինչո՞ւ են բժիշկները նշանակում 4-5 օրվա համար։

«Եղել են բազմաթիվ դեպքեր, երբ հանգստյան օրերին՝ գիշերվա ժամերին, պացիենտը զանգում է և գանգատվում, որ իր դեղորայքը վերջացել է։ 1-2 անգամ շտապօգնության կանչ գրանցվի, իսկ մնացած դեպքե՞րը։ Սա լուրջ բացթողում է»,- ասաց Վաղինակ Տեր-Հովհաննիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։