Կստեղծվի աշխատանքային խումբ՝ սեփականության իրավունքի խախտումներն ուսումնասիրելու համար. Գայանե Աբրահամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.08.2026 | 22:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.08.2026 | 22:00
ԶՊՄԿ-ի պատմության լավագույն շրջանը
12.08.2026 | 21:46
Ռուանդայի դեսպանի հետ քննարկվել է տեխնոլոգիական ոլորտում համագործակցության ընդլայնումը
12.08.2026 | 21:32
Արևի խավարումը՝ փորձություն Եվրոպայի էներգահամակարգի համար
12.08.2026 | 21:19
Երկու բրոնզե մեդալ՝ արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում
12.08.2026 | 21:00
Քրեական գործեր եղել են և կլինեն հետագայում․Հակոբյանը՝ ընդդիմությանը ճնշելու հարցին ի պատասխան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 20:44
Արմավիրի և Լոռու մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
12.08.2026 | 20:30
Չինաստանի հաքերները ԱԲ գործակալների միջոցով հարձակվել են Թայվանի պետական համակարգերի վրա
12.08.2026 | 20:16
ՔՊ-ին ևս 6 ձայն է պետք․ ինչպես է իշխող ուժն ուզում Սահմանադրությունը փոխել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 20:04
Երկրաշարժից հետո Կոլումբիայից սուրճի արտահանումը փաստացի դադարել է
12.08.2026 | 19:50
Բացահատվել է անչափահասի նկատմամբ հոգեկան ներգործության դեպքը. ՆԳՆ
12.08.2026 | 19:36
Ռուսական «ստվերային նավատորմի» նավից արտահոսած նավթը հասել է Օմանի ափ
12.08.2026 | 19:20
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
12.08.2026 | 19:06
Զելենսկին շնորհավորել է Փաշինյանին
12.08.2026 | 18:49
Եղեգնաձորում տան կորցրած բանալին գտած աղջիկը երեք անգամ գումար է գողացել․ ՆԳՆ
Բոլորը

«Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետևանքով սեփականության իրավունքի ոտնահարման խնդիրներին վերաբերող խորհրդարանական լսումներն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանն աննախադեպ է որակում:

Ասում է՝ դրանք բնույթով խորհրդարանական փաստահավաք լսումներ էին և որոշակիորեն բխում էին անցումային արդարադատության հանձնառությունից:

«Որովհետև մենք վստահ ենք, որ իրավական պետություն կառուցելու ճանապարհին մենք չենք կարող հետադարձ հայացք չնետել, գնահատական չտալ և հետագայում նաև իրավական որոշակի գործընթացներ չսկսել նախկինում իրականացվում ունեզրկման, թերևս, ամենազանգվածային սեփականության իրավունքի խախտումներին»,- սեփականության իրավունքի խախտումների վերականգնման թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ ասաց պատգամավորը:

Առաջիկայում ստեղծվելու է աշխատանքային խումբ՝ հիմնական գործընթացների որոշակի պատկերը հասկանալու, սեփականության իրավունքի խախտումներն ուսումնասիրելու, դրանք տարանջատելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում: