Աղմուկ է ձևավորվում, որ մենք տարեցների խնամքի տուն ենք փակում կամ գիշերօթիկ դպրոց․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Բոլորը

Կառավարությունը պետք է կարողանա իր կատարած բարեփոխումները ներկայացնել ոչ միայն պաշտոնական, այլ նաև առօրյա լեզվով: Կառավարության նիստում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Կառավարության որոշումներից մեկին, որով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող խնամքի ծառայությունները պետական վկայագրի միջոցով են իրականացվելու:

«Վերջին շրջանում աղմուկ է ձևավորվում, թե, իբր, մենք տարեցների խնամքի տուն ենք փակում, կամ գիշերօթիկ դպրոցի հետ կապված աղմուկ կա: Մենք պետք է հստակ արձանագրենք, թե ինչ ենք անում: Մենք այդ հաստատություններում ծառայությունները մրցույթով արտապատվիրակում ենք մասնավոր կամ բարեգործական կազմակերպությունների: Այսինքն՝ Կառավարությունը նույն ֆինանսավորումը, որ տալիս է, հայտարարում է մրցույթ, ընտրում է կազմակերպություն, որը տարեցներին կմատուցի ծառայություններ: Այս որոշմամբ հնարավորություն ենք տալիս, որ շահառուն հնարավորություն ունենա ընտրել՝ ա՞յս կազմակերպության ծառայությունից է ուզում օգտվել, թե՞ մեկ այլ կազմակերպության: Շահառուի հետևից իր համար նախատեսված ֆինանսավորումը կգնա այդ մյուս կազմակերպությանը: Արդյունքում շահառու տարեցները ոչ թե կհայտնվեն «կալանավորի» կարգավիճակում այս կամ այն կազմակերպությանը, այլ նաև հնարավորություն կունենան վերաբերմունք արտահայտելով արտահայտել նաև պետության վերաբերմևնքը այս կամ այն կազմակերպության նկատմամբ: Սա արվում է հենց շահառուների համար, նրանց մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու համար»,- ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ հանդիպել է Գյումրիի տուն-ինտերնատի աշխատանքային կոլեկտիվին. «Նույնիսկ վիզուալ կարելի էր տեսնել, որ նրանց պատշաճ ծառայություն չի մատուցվում, որովհետև այդ համակարգը հնացած է: Պետք է շահառուն լինի սուբյեկտը, որ հնարավորություն ունենա գնահատել մատուցվող ծառայությունների որակը, ասել՝ գո՞հ է, թե՞ դժգոհ: Հիմա էլ կարող են ասել՝ գոհ են կամ դժգոհ, բայց վախը սրտներում է»:

Ինչ վերաբերում է Գյումրիում գիշերօթիկ դպրոցը փակելու խնդրին, վարչապետն ասաց. «Մենք պարզեցինք, որ այնտեղ ավելի շատ աշխատող կա, քան երեխա: Ասում են՝ աշխատատեղ է, բայց այդտեղ երեխան է մեր շահառուն: Մեր խնդիրը չէ աշխատատեղ ստեղծելը, մեր խնդիրն է, որ երեխայի շահերը պաշտպանենք: Այս փոփոխությունները նրա համար են, որ միջոցները գնան երեխայի հետևից, մտնեն նրա ընտանիք, փորձեն այնտեղ որոշակի ներդրում անել, որ այդ ընտանիքն ավելի բարենպաստ միջավայր դառնա երեխայի համար: Մեր այս համակարգերը որոշակի շերտավորման ֆոն են ստեղծել, մենք առանց սենտիմենտների դրա դեմ պետք է պայքարենք: Պետք է խիստ վերահսկողություն սահմանել, որ այդ կոպեկ փախցնողների հնարավոր վտանգները կառավարենք: Կարևոր է, որ այդ գումարները հասնեն հասցեատերերին»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան