Վարչապետը բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի երկու տեղակալներին ազատել է զբաղեցրած պաշտոններից
ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ՝ Արմեն Հակոբյանն ու Իգոր Սարգսյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից։