Պատգամավորների աշխատավարձը ևս բարձրանալու է. Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ աղմկոտ թեմային. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 11:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
Բոլորը

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը գաղտնի բարձրացնելու հանձնարարականի մասին։

Մարուքյանը նշեց, որ խնդիր է տեսնում գաղտնիության մեջ, մինչդեռ պարգևավճարներին դեմ չէ։ Նիկոլ Փաշինյանն ի պատասխան նկատեց, որ որոշման արդյունքում ոմանց աշխատավարձերն իջել են, ոմանցը՝ բարձրացել։

«Մենք այս պրոցեսը տարել ենք հրապարակային։ Որևէ տեղից փող չենք կտրել ու աշխատավարձերը բարձրացրել։ Դա արվել է անհարմար վիճակը հանելու համար, որ պաշտոնյան ինքն իրեն պարգևատրի»,- ասաց գործադիրի ղեկավարը։

Էդմոն Մարուքյանն հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է աշխատավարձերի բարձրացումը գաղտնի կատարվել։

«Խոսել գաղտնիության մասին տեղին չէ։ Նախարարն ամեն տարի լրացնում է հայտարարագիր։ Որ գաղտնի է գնացել, զուտ ներքին աշխատանքային ընթացակարգ է եղել։ Եթե այդ ամենը գնացել է գաղտնի գրիֆով, չի նշանակում, որ հանրությունից գաղտնի է արվել։ Մեր նախարարները պետք է արժանապատիվ աշխատավարձ ստանան։ Թե ինչու այդ պահին չենք հայտարարել, նույնն է, որ ասենք՝ այս ամիս էլ պարգևավճար տվեցինք, հաջորդ ամիս էլ տվեցինք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը, միաժամանակ, նշեց, որ 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ 200-300 հազար մարդու աշխատավարձ բարձրանալու է, այդ թվում՝ ԱԺ պատգամավորներինը։ Ավելին, բարձրանալու է նաև 150 հազար դրամից բարձր աշխատավարձ ստացող բոլոր քաղաքացիների աշխատավարձը։

Մանրամասները՝ տեսանյութում: