Ես միշտ էլ լավ եմ աշխատել. Արայիկ Հարությունյանը՝ աշխատավարձի բարձրացման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Բոլորը

Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանը վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարների, փոխնախարարների աշխատավարձերի բարձացման մեջ որևէ խնդիր չի տեսնում։ Նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց, որ դա պարզապես կառավարության աշխատանքային ընթացակարգ է։

«Հարգելիներս, մենք ամեն տարի մարտին տալիս ենք հաշվետվություն, և տվյալ տարվա ընթացքում մեր ստացած եկամուտները հրապարակում ենք, ի՞նչն է թաքուն»,- ասաց նա՝ շեշտելով, որ հանրությունից ինչ-որ բան թաքցնելու խնդիր չկա:

Հարցին՝ նորմա՞լ է, որ ամեն ամիս պարգևավճար են ստանում, բայց հանրությունը դրա մասին չի իմանում, նա պատասխանեց. «Այդ տրամաբանությամբ ամեն ամիս մենք պետք է հրապարակենք, թե տվյալ ամիս ինչքան աշխատավարձ ենք ստացել, ամեն ամիս հրապարակենք, թե, օրինակ, գործողումից որքան գումար ենք ստացել և այլ»։

Նախարարը չի կարծում, որ հանրությունից որևէ բան գաղտնի կմնա, քանի որ, ըստ նրա, բացի հաշվետվություններից՝ նաև կան բազմաթիվ լրատվամիջոցներ, որոնք հետևում են պաշտոնյաների ամենի մի լումային։ Պատասխանելով հարցին, թե իր աշխատանքում ի՞նչն է փոխվել ամեն ամիս պարգևավճար ստանալուց հետո, Արայիկ Հարությունյանն ասաց. «Իմ ելույթներից կարող եք լսել, որ բարձրաստիճան պաշտոնյաները պետք է բարձր աշխատավարձ ստանան։ Սա արդյունավետ աշխատանքի գրավականն է, ինչը կհանգեցնի նրան, որ մյուս ոլորտներում էլ լինել առաջընթացներ, կավելանան եկամուտները, կբարձրանան թոշակները, այսինքն՝ այն, ինչ տեսել ենք այս ամիսիների ըթացքում»։

Հարցին՝ պարգևավճար ստանալուց հետո ավելի լա՞վ է աշխատում, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Ես միշտ եմ լավ աշխատում»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան