Ոմանց կողմից փորձ է արվում հանկարծակի բստրած անկեղծանալու «ազնիվ» մղումներով ինքնարդարացման տեղեկատվական արշավներ կառուցել. Գոռ Աբրահամյանն ի պատասխան Արփինե Հովհաննիսյանի

Լուրեր

04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը արձագանքել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի՝ Հաց բերողի մահվան հանգամանքների մասին ֆեյսբուքյան գրառմանը:

«Մի քանի լրագրող գործընկերներ այսօր դիմել էին ինձ՝ մեկնաբանելու համացանցում տարածված՝ Արթուր Սարգսյանի մահվան, նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցների փոփոխության, նշանակված փորձաքննությունների մասին Արփինե Հովհաննիսյանի հայտարարությունները: Ուզում եմ ներողություն խնդրել, որ չեմ կարող բավարարել այդ ակնկալիքը՝ մի քանի պատճառով:

Նախ՝ այդ խնդրի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազն անձամբ շատ պարզ և շատ հանգամանալից պարզաբանումներ ներկայացրել է դեռևս 2017թ. Ազգային ժողովում ՀՀ դատախազության 2016թ. գործունեության մասին հաղորդման քննարկման ժամանակ իր եզրափակիչ ելույթում: Այդ պարզաբանումն այնքան մանրամասն և սպառիչ է, որ դրան ավելացնելու ոչինչ այս պահին չկա: Ի դեպ, այդ հարցին ՀՀ գլխավոր դատախազն անդրադարձել է նաև այս տարի՝ 2018թ. գործունեության մասին հողորդումն ԱԺ-ում ներկայացնելիս՝ ի պատասխան պատգամավորներից մեկի կողմից հնչեցված հարցի:

Բայց այդ, Արթուր Սարգսյանի մահվան դեպքի առթիվ հարուցված է քրեական գործ և ընթանում է քննություն՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի պարզելու ինչպես մահվան հանգամանքները, այնպես էլ դրան հանգեցրած պատճառները՝ վերջինիս համատեքստում նաև գնահատականներ տալու բոլոր իրավասու անձանց գործողություններին: Քրեական գործով նշանակված է դատաբժշկական փորձաքննություն: Քրեական գործի նախաքննության նկատմամբ իրականացվում է դատախազական հսկողություն, և այդ համատեքստում այս պահին լրացուցիչ մեկնաբանությունները կարող են ընկալվել որպես քննությունն ուղղորդելու դրսևորում:

Այնուամենայնիվ,անընդունելի է մարդու մահը քաղաքական շահարկումների առարկա դարձնելը հատկապես այն պարագայում, երբ ոմանց կողմից փորձ է արվում հանկարծակի բստրած անկեղծանալու «ազնիվ» մղումներով դրա վրա ինքնարդարացման տեղեկատվական արշավներ կառուցել: Դատախազությունն այդ սադրանքներին չի տրվելու:

Եվ վերջում՝ ես առիթ ունեցել եմ նշելու, որ հետևելով իր իսկ հորդորին՝ դատախազությունը ժամանակ չի տրամադրելու՝ այսուհետ մեկնաբանելու Արփինե Հովհաննիսյանի՝ այս կամ այն կերպ դատախազությանն առնչվող հայտարարությունները»,- գրել է նա: