«Ստեղծագործական բաղադրիչ պարունակող բոլոր գնումներն այսուհետ կարող են արվել մեկ անձից». Արա Խզմալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
Բոլորը

Պետական գնումների կարգի մասին լրամշակում եղավ և ստեղծագործական բաղադրիչ պարունակող բոլոր գնումներն այսուհետ կարող են արվել մեկ անձից։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։

«Այն անհասկանալի գլխացավանքը, որ տարիներ շարունակ ունեցել ենք մեր պետական ստեղծագործական կառույցներում, վերանում է։ Մենք մեր գործընկերներին կարողացանք բացատրել, որ արվեստում տեխնիկական բնութագիրը և դրա արդյունքում ձևավորվածը համադրելի չեն։ Մենք չենք կարող տեխնիկական բնութագրով երաշխավորել տաղանդավոր աշխատանք։ Օրինակ, ենթադրենք՝ ընդունում եմ դերասան․ ինչպե՞ս նկարագրեմ նրան ներկայացվող պահանջները՝ քթի չափը, ճակատի բարձրությունը, հասակը։ Սրանք աբսուրդի հասնող վիճակներ են, որոնց մեջ տարիներ շարունակ եղել են մեր կառույցների ղեկավարները։ Քայլ առ քայլ, այս անհեթեթություններից ազատվելով, պետք է այնպես անենք, որ ոլորտը, նույնիսկ առանց պետական լուրջ աջակցության կարողանա ինքնուրույն շնչել»,- ընդգծեց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան