Համահայկական հիմնադրամի կողմից Տորոնտոյում կազմակերպված գալա–ճաշկերույթին հավաքագրվել է 670.000 ԱՄՆ դոլար

Լուրեր

04.08.2026 | 18:49
Ես սկսել եմ Լևոն Քոչարյանի ազնվությանը հավատալ․ Վիլեն Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:46
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
04.08.2026 | 18:41
ՉԺՀ Պետական խորհրդի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
04.08.2026 | 18:35
Ինչպես ներդնել ավելի հեշտ ու պարբերաբար․ Ամերիաբանկը ներկայացրել է MyInvest-ի նոր հնարավորությունը
04.08.2026 | 18:30
Կատարը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնագրի նախագծեր են «շրջանառվում»
04.08.2026 | 18:21
Նեյմարը պատասխանել է կարիերան ավարտելու մասին հարցին
04.08.2026 | 18:14
Ինքը կեղտ ա իմ համար․ Լևոն Քոչարյանը՝ քաղաքացուն հարվածող ոստիկանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:06
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:58
Հայկ Կոնջորյանի կինը պարզաբանումներ է ներկայացրել «Հայփոստ»-ում իր աշխատանքի մասին
04.08.2026 | 17:53
Չինաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:45
ՀԷՑ-ի կառավարումը տապալել եք, եկել «Հայփոստ»-ի կառավարումից եք խոսում. Արուսյակ Մանավազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 17:41
Զելենսկին հայտարարել է Ադրբեջանի ինքնիշխանությանն աջակցելու, Հայաստանի հետ հարաբերությունները վերականգնելու մասին
04.08.2026 | 17:32
Կոնջորյանի ընտրվելու լուրը նախ հայտնեց ՔՊ-ի ֆեյսբուքի էջը, հետո նոր ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահը
04.08.2026 | 17:14
«Բարսելոնան» հետևում է Ռոդրիի շուրջ ստեղծված իրավիճակին
04.08.2026 | 17:04
ԱԺ-ն կրկես չի՛․ Ռուբինյանը անջատեց Էդգար Ղազարյանի խոսափողը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի 27–րդ հոբելյանին նվիրված՝ Կանադայի Տորոնտո քաղաքում հոկտեմբերի 20–ին կազմակերպվել է տարեկան գալա–ճաշկերույթ, որի ընթացքում հավաքագրվել է 670.000 ԱՄՆ դոլար:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մամուլի խոսնակ Արմինե Թոխմախյանը և ավելացրել, որ գալա-ճաշկերույթով ազդարարվել է հիմնադրամի 95–րդ ծրագրի մեկնարկը: «Հավաքագրված գումարը սպասվածից շատ էր, և արդյունքում կիրականացվի 2 ծրագիր՝ հասցվելով հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի ընդհանուր թիվը 97-ի:

Ճաշկերույթի ընթացքում Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի ատենապետ Մկրտիչ Մկչտիչյանը ներկայացրել է վերջին տարիներին իրականացված ծրագրերը, ինչպես նաև ընթացիկ ծրագրերը, այդ թվում՝ Նալբանդյան գյուղում բուժկետի և 14 բնակելի տան, ինչպես նաև Ուղտասարում ջրամատակարարման նոր ցանցի կառուցումը»,- նշել է Ա. Թոխմախյանը:
Նրա խոսքով՝ ճաշկերույթից ստացված հասույթը կուղղվի Ասկերանի շրջանի Պատարա գյուղում նոր դպրոցի կառուցմանը, Շուշիի Դանիել Ղազարյանի անվան երաժշտական դպրոցի վերանորոգմանը և բազմազավակ ու կարիքավոր ընտանիքի համար նոր տան կառուցմանը: