Արտակ Նահապետյանն ազատվել է Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 22-ի 1514-Ա որոշմամբ Արտակ Նահապետյանն ազատվել է Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասով.
Արտակ Նահապետյանին ազատել փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ: