«Աղետի գոտուց՝ զարգացման գոտի. անցյալի դասերը և ժամանակի մարտահրավերները». Գյումրիում միջազգային գիտաժողով է ընթանում

Լուրեր

04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
Բոլորը

Գյումրիում «Աղետի գոտուց՝ զարգացման գոտի. անցյալի դասերը և ժամանակի մարտահրավերները» խորագրով եռօրյա միջազգային գիտաժողով է անցկացվում՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին: Հավաքի ընթացքում քննարկվում  են աղետի գոտուց զարգացման գոտու վերածվելու նախադրյալները։

Նշենք, որ գիտաժողովը կազմակերպվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ու Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի  ջանքերով։

80-ից ավելի մասնակիցներ Հայաստանից, Ռուսաստանից և Ուզբեկստանից ներկայացնում են 60 տարբեր զեկույցներ, իսկ աշխատանքներն ունեն երկու ուղղություն՝ երկրաբանական և սոցիալ- տնտեսական հիմնախնդիրներ: Մասնագետները ներկայացնում են բնական աղետների կանխարգելման մեխանիզմները, Սպիտակի երկրաշարժի էպիկենտրոնային գոտու առանձնահատկությունները, սեյսմոլոգիական դիտարկումներ, իսկ տնտեսագետները՝ այն խնդիրները, որոնք կուտակվել են երկրաշարժից հետո այս 30 տարիների ընթացքում:

Գիտաժողովի հիմնական նպատակն էլ հենց Շիրակի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի վերլուծությունն է, հիմնախնդիրների բացահայտումն ու դրանց համապատասխան լուծումների առաջարկումը։

«Գիտաժողովի գաղափարը ծագեց այն ժամանակ, երբ մենք քննարկում էինք, որ աղետից անցել է ավելի քան 30 տարի, և մեզ համար կարևոր է հասկանալ, թե ինչ տեղի ունեցավ, ինչ փոխվեց և ինչպես կարող է գիտական միտքն աջակցել երկրի տնտեսական զարգացման հեռանկարների ձևակերպմանը: Եվ մենք ձեռնամուխ եղանք այս միջազգային գիտաժողովին»,- նշեց ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Կարեն Պետրոսյանը։

Շիրակ մարզպետ Տիգրան Պետրոսյանը ողջունեց միազգային գիտաժողովի մասնակիցներին՝ կարևորելով  այն փաստը, որ հենց Գյումրիում է նման միջոցառում անցկացվում:

«Անչափ կարևոր միջոցառում է այս գիտաժողովը՝ մի քանի առումներով։ Նախ՝ կարևոր է, որ խոսելու ենք մեր մարզի համար այնքան ցավոտ թեմայից՝ աղետից ու դրա պատճառած վնասներից ու մեր քաղած դասերից։ Դրանից զատ՝ այս գիտաժողովը երկու բուհերի հրաշալի համագործակցության արդյունք է, ինչը ևս շատ կարևոր է։ Գյումրեցի ուսանողների համար շատ կարևոր է մասնակցել որակյալ գիտական քննարկումների, թրծվել ճիշտ մասնագիտական ու գիտական բանավեճերի ու հանդիպումների ընթացքում»,- ասաց Շիրակի մարզպետը։

Նշենք նաև, որ գիտաժողովի ավարտին կազմկոմիտեն նախատեսում է արդյունքներն ու առաջարկվող լուծումները ներկայացնել իշխանություններին, տեսական առաջարկները վերածել գործնական քայլերի։

Չ.Է.