Հայաստանում դիակային դոնորներից փոխպատվաստում է նախատեսվում ու գործելու է ոչ թե թույլատրելու, այլ հրաժարվելու ինստիտուտը. նախարար

Լուրեր

04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Բոլորը

Հայաստանում 2-3 տարվա ընթացքում հնարավոր կլինի դիակային դոնորներից օրգանների փոխպատվաստումն իրականություն դարձնել. այս մասին լրագրողների համար գրիպի թեմայով կազմակերպված սեմինարի շրջանակում ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Դա զուտ մարդասիրական քայլ է: Բազմաթիվ ենթակառուցվածքներ են պետք դիակային դոնորներից փոխպատվաստման համար՝ սկսած բժշկական կենտրոններից, վերջացրած իրավական, էլեկտրոնային համակարգերով: Պետք է անենք, քանի որ դրանով փրկելու ենք շատ վատ կյանքի որակ ունեցող մարդկանց կյանքեր, հիմնականում քրոնիկ երիկամային անբավարարություն ունեցող, հեմոդիալիզ ստացող անձինք ենք»,- ասել է Թորոսյանը:

Նախարարի փոխանցմամբ, քանի դեռ ուղեղային մահ ախտորոշումը տրված չլինի, օրգաններ չեն կարող վերցնել դոնորից. «Հայաստանում դիակային փոխպատվաստման համար գործելու է ոչ թե թույլատրելու, այլ հրաժարվելու ինստիտուտը: Ով չի ցանկանում, որ իր ուղեղային մահից հետո իր օրգանները օգտագործվեն այլ մարդու կյանքը փրկելու համար, կարող է հրաժարականի դիմում գրել, և մենք ռեեստրում կտեսնենք, որ այդ մարդու օրգաններն օգտագործելու իրավունք չունենք: Իսկ ով չի գրի, օրգանները կկարողանանք օգտագործել»: