Nouvelles d’Arménie-ի վրա հարձակումն ահաբեկելու նպատակ ունի. CCAF

Լուրեր

04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
Բոլորը

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը (CCAF) խստորեն դատապարտում է Nouvelles d’Arménie պարբերականի խմբագրությունում իրականացված կողոպուտը: Այս մասին ասված է CCAF-ի տարածած հայտարարությունում:

Դրա համաձայն՝ պարբերականի տնօրեն Արա Թորանյանը վերջին օրերին բավական ակտիվ էր՝ ի աջակցություն Սիրիայում թուրքական հարձակման զոհ դարձած քրդերի: Նա մասնակցել է նաև այդ խնդրով կազմակերպված հանդիպման և ցույցի:

Խմբագրությունը զբաղվում է Թուրքիայում ազատությունների պաշտպանությամբ, Հայոց ցեղասպանության ժխտման դատապարտմամբ, հայտնի է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանն աջակցությամբ:

CCAF-ի համանախագահներ Մուրադ Փափազյանը և Արա Թորանյանը սա որակում են հարձակում, որն իրականացվել է Փարիզում թուրքական ծառայությունների կողմից: Նրանց կարծիքով՝ այս հարձակումը ոչ միայն իրենց ապագա ծրագրերի մասին տեղեկություններ հավաքելու, այլև ահաբեկելու նպատակ ունի:

Factor.am-ի հետ զրույցում էլ CCAF-ի համանախագահ Մուրադ Փափազյանը նշեց, որ Nouvelles d’Arménie-ի խմբագրությունից համակարգիչներն են գողացել: Նա ևս մեկ անգամ համոզմունք հայտնեց, որ հանցագործությունը թուրքերն են կատարել: Իրավապահները, ըստ Փափազյանի, հետաքննում են կատարվածը: