Նիկոլ Փաշինյանը տեղադրել է  15․000 կտորանոց խճանկարի վերջին կտորը․ գյումրեցի առնվազն երկու անօթևան ընտանիք բնակարան կունենա

Լուրեր

04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
Բոլորը

Այսօր աշխատանքային այցով Գյումրիում գտնվող Նիկոլ Փաշինյանը, միանալով «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի բարեգործական նախաձեռնությանը, տեղադրել  է 15․000 կտորանոց խճանկարի վերջին կտորը՝ ամբողջացնելով նկարը։

Հիշեցնենք, որ «Գյումրին առանց  տնակների» հիմնադրամը ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սուսաննա Մկրտչյանի՝ «Իմ հոգու տուն, Գյումրի» շարքի կտավներից մեկը վերածել էր 15.000 կտորանոց խճանկարի, որի ամեն կտորը հնարավոր էր գնել 1000 դրամով ու օգնել գյումրեցի անօթևաններին՝ բնակարան ունենալ: Ինչպես և նախատեսվում էր՝ խճանկարը ամբողջացել էր  սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Անկախության օրը։ Մնացել էր ընդամենը 1 կտոր, որն էլ այսօր տեղադրեց վարչապետը։ Ի դեպ՝ բարեգործական այս ակցիայի առաջին մասնակիցը հենց Նիկոլ Փաշինյանն է, առաջին տասը կտորները գնել էր վարչապետը։

Խճանկարի կտորների վաճառքից հավաքվել է 15 մլն դրամ, որով նախատեսվում է առնվազն երկու անօթևան ընտանիքի համար բնակարան գնել։

«Ամենը կախված է շահառուների ցանկից։ Եթե բազմանդամ ընտանիքներ կլինեն, որտեղ անչափահասները շատ են՝ 3-4, պարզ է, որ 2 կամ 3 սենյականոց բնակարան պիտի գնենք։ Բայց եթե մարդկանց թիվը քիչ եղավ, 3 բնակարան լինի՝ մեկական բնակարան՝ մեկ, երկու և երեք սենյականոց: Կախված է խորհրդի որոշումից, թե ում կընտրենք որպես ծրագրի շահառու»,-  ավելի վաղ մեղ հետ զրույցում նշել է «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն Գևորգ Գրիգորյանը։

Ի դեպ ՝նախատեսված է նաև նկարի ամբողջական վաճառք կամ աճուրդ, որից ստացված գումարը ևս ուղղվելու է բնակարանների գնմանը։