Սերժ Սարգսյանը մերժել է Մխիթար Հայրապետյանի հրավերը

Լուրեր

20.07.2026 | 19:00
Թրամփն աջակցեց Փաշինյանին, բայց հայերի չուղարկեց՝ նրան քվեարկեն․ Պուտինը աջակցեց ռուսամետներին՝ ՀՀ դեմ սանկցիաներով․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.07.2026 | 18:52
Եմենի հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակման մասին
20.07.2026 | 18:41
Երեք օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
20.07.2026 | 18:32
Բյուրեղավանում աղիքային վարակների դեպքերից հետո ջրի 14 նմուշից 3-ում շեղումներ են հայտնաբերվել
20.07.2026 | 18:23
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
20.07.2026 | 18:19
Մեսի․ «Մրցակիցն ավելի լավն էր եզրափակիչում»
20.07.2026 | 18:09
Արեգնազ Մանուկյանի կալանքի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել
20.07.2026 | 17:58
Բլոգեր Ռոման Բաղդասարյանը Կարեն Ջալավյանի՝ Քյոխի հետ կապված հերքում պետք է տարածի և 100 հազար դրամ վճարի․ դատարանը վճիռ է կայացրել
20.07.2026 | 17:46
Արգենտինայի հավաքականն ԱԱ-ի հակառեկորդ է սահմանել, Էմիլիանո Մարտինեսը եզրափակիչի ռեկորդ է գրանցել
20.07.2026 | 17:35
17-ամյա պատանին ձերբակալվել է թմրանյութ տեղադրելիս․ նրա մոտ հայտնաբերվել է ավելի քան 46 գրամ մարիխուանա
20.07.2026 | 17:26
Սևանա լճի մակարդակը 2026 թվականի հուլիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով
20.07.2026 | 17:17
Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում
20.07.2026 | 17:09
Կրեմլը ողջունում է ԱԳ նախարարների մակարդակով ՌԴ-ԱՄՆ շփումների գաղափարը
20.07.2026 | 16:57
Հայկական ակումբների մրցակիցները Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում
20.07.2026 | 16:53
Ստամբուլի ափին կասկածելի անօդաչու թռչող սարք է հայտնաբերվել
Բոլորը

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը մի քանի օր առաջ ընտրվեց Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ: Նա այդ պաշտոնում փոխարինում է Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Factor.am-ի հարցին ի պատասխան Մխիթար Հայրապետյանն ասաց, որ առաջարկը ստացել է Երևանի ֆեդերացիայի անդամներից: «Մեկ ամիս առաջ առաջարկ եմ ստացել շախմատի Երևանի ֆեդերացիայի անդամներից, որովհետև վերջին 1,5 տարիների ընթացքում աշխատանքները խաթարված էին ու փոփոխությունների անհրաժեշտություն կար: Սիրով համաձայնել եմ ստանձնել այդ պատասխանատվությունը: Կարծում եմ, որ առաջիկայում առիթ կլինի մանրամասն ներկայացնել մեր ծրագիրը, և ես կներկայացնեմ, թե ինչպես եմ ներգրավված լինելու ֆեդերացիայի աշխատանքներում»,- ասաց Մխիթար Հայրապետյանը:

Հայաստանի շախմատի ֆեդերացիան ղեկավարում է պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը: Մխիթար Հայրապետյանից հետաքրքրվեցինք՝ հարկ եղած դեպքում ինչպես է աշխատելու Սերժ Սարգսյանի հետ: «Երևանի շախմատի ֆեդերացիան անկախ հասարակական կառույց է, անկախ ծրագրով, ռազմավարությամբ, խորհրդի անդամներով ու բյուջեով: Որևէ առումով այլ ՀԿ-ների հետ կապ չունի, ինչպես օրինակ՝ Հայաստանի շախմատի ֆեդերացիան է: Անկախ իրավաբանական մարմին է: Առիթի դեպքում Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հետ աշխատել ենք, որպես սպորտի ոլորտը համակարգող հանձնաժողով: Մեկ շաբաթ առաջ ես Սերժ Սարգսյանին, որպես Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, հրավիրել էի մասնակցել մեր հանձնաժողովում կազմակերպված շախմատ առարկայի վերաբերյալ քննարկմանը, բայց նա չի եկել»,- նշեց Մխիթար Հայրապետյանը:

Նարեկ Կիրակոսյան