«Հայ ժողովուրդը հումանիզմ աղերսողից վերածվեց  հումանիզմ սփռողի և քարոզողի»․ Աննա Հակոբյանի ելույթը Ararat challange փառատոնի բացման արարողությանը

Լուրեր

03.04.2026 | 14:26
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին
03.04.2026 | 14:14
Եվրոպայի առաջատար լիգաների ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները
03.04.2026 | 14:01
Պետությունը 100%-ով կսուբսիդավորի վեց և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովումը
03.04.2026 | 13:54
Հ1-ը թույլ չի տալիս ներկայացնել ապագայի մեր տեսլականը, այն զավթված է. Իկոնոմով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 13:46
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքննարկի և քվեարկության կդնի Հորմուզի նեղուցի վերաբացման հարցը
03.04.2026 | 13:43
Իրանը դեռևս ունի զգալի հրթիռային ներուժ. ԱՄՆ հետախուզություն
03.04.2026 | 13:35
Պետրոս Ղազարյանի հաղորդման 217 թողարկումներից 136-ին միայն ՔՊ-ից են հրավիրվել. փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 13:26
Հայտնի են ամենաշատ գումար վաստակած թենիսիստները պատմության մեջ
03.04.2026 | 13:17
Բուհերի ընդունելության 2026 թվականի առաջին փուլի ամփոփում․ ՈՒՂԻՂ
03.04.2026 | 13:15
ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել ԲԴԽ-ի առաջարկությունը նախագահին՝ Տիգրան Սահակյանի որդուն դատավոր նշանակելու վերաբերյալ
03.04.2026 | 13:08
Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի վիճակը կրկին վատացել է. նրան տեղափոխում են հիվանդանոց 
03.04.2026 | 13:04
Ընդդիմադիրների ձայնը լսելի չէ. Հ1 են հրավիրվում Փաշինյանի մոլի երկրպագուները. Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 12:55
Իրանը Մերձավոր Արևելքում տարբեր թիրախների է հարվածել, Թեհրանում պայթյուններ են լսվել
03.04.2026 | 12:53
Արման Ծառուկյանը մեկ միլիոն դոլարանոց մեքենա է գնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 12:45
Ռուսական զորքերը Խերսոնում ԱԹՍ-ով հարվածել են միկրոավտոբուսի. վիրավորվել է յոթ մարդ
Բոլորը

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և  ‹‹City of smile/ Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ, ‹‹Ավրորա›› մարդասիրական նախաձեռնության բարի կամքի դեսպան Աննա Հակոբյանը հոկտեմբերի 19-ին Ազատության հրապարակում ներկա է գտնվել Ararat challange փառատոնի բացման արարողությանը, որն անցկացվում է ‹‹Ավրորա›› նախաձեռնության շրջանակում։ Միջոցառմանը Աննա Հակոբյանը հանդես է եկել բացման խոսքով, կարևորել փառատոնի գաղափարն ու անցկացումը՝ շեշտելով, որ հարյուրամյակներ անց հայ ժողովուրդը հումանիզմ աղերսողից վերածվեց  հումանիզմ սփռողի և հումանիզ քարոզողի։  Աննա Հակոբյանի ելույթը ներկայացնում ենք ամբողջությամբ։

‹‹Ավրորա›› մարդասիրական նախաձեռնության ներկայացուցիչներ,

‹‹Ավրորա›› մրցանակի երեկվա այսօրվա և վաղվա հերոսներ,

Հյուրեր, սիրելի հայրենակիցներ,

Ուրախ եմ այսօր ողջունել ձեզ Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում, որն ի դեպ այսօր տոնում է հիմնադրման 2801-րդ տարեդարձը և ուրախ եմ ողջունել ձեզ Երևանի Ազատության հրապարակում։  Շատ խորհրդանշական է, որ Ararat challange փառատոնը բացվում և անցկացվում է հնագույն մայրաքաղաքներից մեկի հատկապես Ազատության հրապարակում։ Ազատության հրապարակը յուրահատուկ նշանակության ունի հայ ժողովրդի կյանքում, որովհետև վերջին 30 տարում դրամատիկ իրադարձություններ են տեղի ունեցել Հայաստանում, հայ ժողովրդի կյանքում, որոնք խմորվել և կատարվել են մասնավորապես Ազատության հրապարակում։ Ազատության հրապարակում է հայ ժողովուրդը սկսել պայքարը հանուն ազատության և անկախության 1988 թվականին, Ազատության հրապարակից է հայ ժողովուրդը սկսել Արցախի ազատագրումը,  Ազատության հրապարակում է հաջորդ 20-25 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացին պարբերաբար պայքարել իր ամենօրյա ազատության, ժողովրդավար երկիր ունենալու, իր ընտրության իրավունքի, խոսքի ազատության և մյուս բոլոր իրավունքների պաշտպանության համար։ Եվ վերջապես 2018 թվականին թավշա ոչ բռնի ամբողջ աշխարհի համար աննախադեպ հեղափոխությունը սկիզբ առավ Ազատության հրապարակին կից։ Իրադարձություն, որի շնորհիվ հայ ժողովուրդը փոխեց  իր կերպարն ամբողջ աշխարհի առաջ։ Եվ այսօր մենք Ազատության  հրապարակում մասնակցելով Ararat Challange փառատոնին կրկին վեր ենք հանում համամարդկային արժեքներ ներկայացնող այնպիսի խնդիրներ ինչպիսիք են անկախությունը, ազատությունը, մարդու իրավունքները, խաղաղությունը, մարդասիրությունը, բայց այս անգամ ի տարբերություն մեր երեսնամյա պատմության, մենք  խոսում ենք ոչ միայն մեր երկրի ու մեր ժողովրդի համար, այլև մենք խոսում ենք ամբողջ աշխարհի համար։ Եվ քննարկում ենք համամարդկային կարևորության թեմաներ և բարձրացնում ենք երկիր մոլորակի մարտահրավերները։  Սա մի կողմից հրաշալի է և հպարտություն է ներշնչում է, և մյուս կողմից չափազանց բնական է, որովհետև ուրիշ ո՞վ եթե ոչ հայ ժողովուրդը, որ անցել է հազարամյակների պատմության թոհուբոհով և հաղթահարել այնպիսի համամարդկային աղետ, ինչպես ցեղասպանությունն է, իրավունք ունի և  պարտավոր է՝ այսօր՝ 21-րդ դարում հումանիտար հարցերի և համաշխարհային կարևորության արժեքների առաջամարտիկն ու դրոշակակիրը լինել։

Ես  ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել ‹‹Ավրորա›› մրցանակաբաշխության հեղինակների, որոնք տարիներ առաջ նախաձեռնեցին այս շատ կարևոր քայլը։ Հայ ժողովրդին դիրքավորելով աշխարհի քարտեզի վրա բոլորվին նոր կերպարով։ Ի վերջո շատ հարյուրամյակներ անց հայ ժողովուրդը հումանիզմ աղերսողից վերածվեց  հումանիզմ սփռողի և հումանիզ քարոզողի։   Ես հավատում եմ մեր այդ նոր դերին և հավատում եմ, որ նաև այս միջոցառմամբ մենք լավագույնս կկատարենք աշխարհին օգտակար լինելու մեր առաքելությունը։

Շնորհավորում եմ այս կարևոր իրադարձության և տոնական օրվա կապակցությամբ, հաջողություն եմ մաղթում փառատոնին, բարի երթ և  արգասաբեր մտքեր, փոխանակություններ։