«Խոսքի ազատությունը ոչ մի դեպքում, ոչ մի միլիմետր չպետք է սահմանափակվի»․ Լենա Նազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 19:23
Սլովենիան շարունակում է մնալ ԵՄ-ի և ՀՀ-ի միջև սերտ գործընկերության անսասան կողմնակիցը. Յանեզ Յանշան՝ Փաշինյանին
04.08.2026 | 19:10
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ցամաքային զորքերի և Ռուսաստանի ՊՆ հրթիռահրետանային գլխավոր վարչության նկատմամբ
04.08.2026 | 18:58
Ես սկսել եմ Լևոն Քոչարյանի ազնվությանը հավատալ․ Վիլեն Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:46
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
04.08.2026 | 18:41
ՉԺՀ Պետական խորհրդի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
04.08.2026 | 18:35
Ինչպես ներդնել ավելի հեշտ ու պարբերաբար․ Ամերիաբանկը ներկայացրել է MyInvest-ի նոր հնարավորությունը
04.08.2026 | 18:30
Կատարը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնագրի նախագծեր են «շրջանառվում»
04.08.2026 | 18:21
Նեյմարը պատասխանել է կարիերան ավարտելու մասին հարցին
04.08.2026 | 18:14
Ինքը կեղտ ա իմ համար․ Լևոն Քոչարյանը՝ քաղաքացուն հարվածող ոստիկանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:06
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:58
Հայկ Կոնջորյանի կինը պարզաբանումներ է ներկայացրել «Հայփոստ»-ում իր աշխատանքի մասին
04.08.2026 | 17:53
Չինաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:45
ՀԷՑ-ի կառավարումը տապալել եք, եկել «Հայփոստ»-ի կառավարումից եք խոսում. Արուսյակ Մանավազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 17:41
Զելենսկին հայտարարել է Ադրբեջանի ինքնիշխանությանն աջակցելու, Հայաստանի հետ հարաբերությունները վերականգնելու մասին
04.08.2026 | 17:32
Կոնջորյանի ընտրվելու լուրը նախ հայտնեց ՔՊ-ի ֆեյսբուքի էջը, հետո նոր ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահը
Բոլորը

Շարունակելու ենք ջանքեր գործադրել՝ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի զարգացումն ու շարունակական արդիականացումն ապահովելու համար։ Այսօր Հայաստանում մեդիայի ազատությունը հարյուր տոկոսով ապահովված է։ Այս մասին այսօր ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 20-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ իր ելույթում նշեց ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը։

«Չնայած ֆեյք լուրերին, իրադարձությունների միակողմանի մեկնաբանություններին, տեղեկությունների նենգափոխումներին ու զրպարտություններին, որոնք մի քանի ժամով հայտնվում են մեր էկրաններին և մեզ տանում ծուռ հայելիների աշխարհ, խոսքի ազատությունը ոչ մի դեպքում, ոչ մի միլիմետր չպետք է տուժի և սահմանափակվի։ Այն անվիճելի նվաճում է և անառարկելի արժեք։ Այն պաշտպանում է ոչ միայն քաղաքացիներին, այլ նաև կառավարություններին։ Ես դա ասում եմ որպես կառավարող ուժի ներկայացուցիչ։ Ժողովրդավար, չկոռումպացված, հաշվետու կառավարությունների համար խոսքի ազատությունը և՛ արժեք է, և ՛ կեղծիքից ու ստից պաշտպանվելու միջոց»,- ասաց Լենա Նազարյանը։

ԱԺ փոխնախագահը, որը, ի դեպ, ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 2007 թվականի շրջանավարտ է, անդրադարձավ ժամանակակից մեդիայի խնդիրներին. «Այսօր նույնիսկ հասուն ժողովրդավարություն ունեցող երկրներում հակաժողովրդավար ուժերը կիրառում են մեդիագործիքներ՝ ֆեյք լուրեր, ապատեղեկատվություն, ատելության կամ բռնության քարոզ՝ ավտորիտար առաջնորդների պաշտամունք ստեղծելու, հակաժողովրդավարական օրակարգեր և գաղափարներ տարածելու համար։ Հենց այդ պատճառով է, որ որոնվում են մեխանիզմներ՝ պաշտպանվելու ժամանակակից մեդիայի մանիպուլացնող ազդեցությունից»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան