Հրայր Թովմասյանի ընտանիքը ԱԱԾ-ի դիտակետում․ քաղաքական հետապնդո՞ւմ , թե իրավական գործընթաց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.08.2026 | 01:00
ՊՍԺ-ն` Եվրոպայի Սուպերգավաթի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 23:30
Աճել են դեղորայքից և կենցաղային քիմիական նյութերից երեխաների թունավորման դեպքերը. Ավանեսյան
12.08.2026 | 23:14
6 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Էմին Օհանյանը. Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնություն
12.08.2026 | 23:00
Կիևյան կամրջի աշխատանքների ավարտից հետո ավտոբուսների երթուղիները կվերականգնվեն
12.08.2026 | 22:44
Կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան ամբողջ շաբաթ
12.08.2026 | 22:29
Պաշտպանության նախարարը խորհրդակցություն է անցկացրել ԶՈւ հոգեբանական ծառայությունների շուրջ
12.08.2026 | 22:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.08.2026 | 22:00
ԶՊՄԿ-ի պատմության լավագույն շրջանը
12.08.2026 | 21:46
Ռուանդայի դեսպանի հետ քննարկվել է տեխնոլոգիական ոլորտում համագործակցության ընդլայնումը
12.08.2026 | 21:32
Արևի խավարումը՝ փորձություն Եվրոպայի էներգահամակարգի համար
12.08.2026 | 21:19
Երկու բրոնզե մեդալ՝ արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում
12.08.2026 | 21:00
Քրեական գործեր եղել են և կլինեն հետագայում․Հակոբյանը՝ ընդդիմությանը ճնշելու հարցին ի պատասխան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 20:44
Արմավիրի և Լոռու մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
12.08.2026 | 20:30
Չինաստանի հաքերները ԱԲ գործակալների միջոցով հարձակվել են Թայվանի պետական համակարգերի վրա
12.08.2026 | 20:16
ՔՊ-ին ևս 6 ձայն է պետք․ ինչպես է իշխող ուժն ուզում Սահմանադրությունը փոխել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր առավոտյան ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացրեց, որ գլխավոր դատախազին ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի ներկայացրած հաղորդման հիման վրա մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել։

Հաղորդագրության մեջ հանցագործություն կատարած անձանց անուններ նշված չէին, բայց Արման Բաբաջանյանը, հիշեցնենք, դիմել էր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ պահանջելով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի արարքներին տալ քրեաիրավական գնահատական։

Հաղորդման մեջ Բաբաջանյանը գրել է, թե Հրայր Թովմասյանը «զավթել է բարձր դատարանի լիազորությունները»։ Պատգամավորը պնդում է, որ Հրայր Թովմասյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում չի ներկայացրել, բայց այդ ընթացքում արդեն սկսվել է նրան՝ ՍԴ նախագահի պաշտոնում նշանակելու գործընթացը։

ՀՔԾ-ի այս հաղորդագրությունից հետո ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց, որ ՀՀԿ կենտրոնական գրասենյակ է այցելել ՀՔԾ քննիչը՝ առգրավելու համար Հրայր Թովմասյանի՝ ՀՀԿ անդամության կասեցմանը վերաբերող նյութերը։ Ավելի ուշ տեղեկացանք, որ հարուցված քրեական գործի շրջանակում ՀՔԾ-ն քննչական գործողություններ է իրականացրել նաև Սահմանադրական դատարանում:

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն այս գործընթացը ծիծաղելի է որակում՝ հարցադրում անելով, որ եթե պատգամավոր լինելն ու դրան զուգահեռ այլ պաշտոնի նշանակվելը քրեական հետապնդման առիթ է, ապա արդյո՞ք չպետք է գործ հարուցվի ներկա իշխանության անդամների, այդ թվում՝ վարչապետի նկատմամբ:

«ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ընտրվեց գործադիր իշխանության ղեկավար նույն կերպ: Ինչպես ՍԴ նախագահի դեպքում, այնպես էլ վարչապետի դեպքում անհամատեղելի էր այդ աշխատանքը, ուրեմն այդտեղ էլ խախտում կար: Արարատ Միրզոյանը նշանակվեց փոխվարչապետ, ուրեմն այնտեղ էլ խախտում կար: Այսինքն՝ այս ի՞նչ մեկնաբանություն է, եթե այն տեղին է, ուրեմն եկեք քրեական գործ հարուցենք բոլոր այն անձանց նկատմամբ, որոնք պատգամավոր լինելով՝ ընտրվել կամ նշանակվել են պատգամավորի գործունեության հետ անհամատեղելի պաշտոնի»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Մելիքյանը։

Նա կարծում է՝ այս ամենով ակնհայտ է դառնում, որ Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը, մինչդեռ, այստեղ քաղաքական հետապնդման տարրեր չի տեսնում: Ասում է, որ Հրայր Թովմասյանի կատարածն իրապես իշխանության յուրացում է:

«Շատ քիչ թվով մարդիկ են պնդել, որ սա դատական իշխանության յուրացում է և զավթում: Շատ ուրախալի է, որ Արման Բաբաջանյանը դիմել է, և հարուցվել է քրեական գործ , բայց սա ինձ չի ոգեշնչում, որովհետև ես վստահություն չունեմ դատախազության և իրավապահ մարմինների նկատմամբ։ Ես կարծում եմ, որ նրանց շրջանում կան մարդիկ, որոնք ցանկանում են, որպեսզի հեղափոխությունը տապալվի»,- ասաց իրավապաշտպանը։

Հիշեցնենք, որ օրերս լրագրողների հետ զրույցում Հրայր Թովմասյանն անդրադարձել էր հարցին, թե ե՞րբ հրաժեշտ կտա պաշտոնին: «Կհեռանամ այն դեպքում, երբ  կլրանա իմ պաշտոնավարման ժամկետը»,- նշել էր նա։

Հավելենք, որ Հրայր Թովմասյանն այս պահի դրությամբ նշված քրեական գործով որևէ կարգավիճակ չունի։ Ի դեպ՝ Ռուբեն Մելիքյանը Factor.am-ի հետ զրույցում հայտնեց, որ այսօր ԱԱԾ են կանչվել նաև Հրայր Թովմասյանի հայրն ու դուստրերը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան