«Ավրորան փոխեց կյանքս, այժմ կարող եմ ազատ քայլել»․ անվանական նամականիշ՝ Ավրորայի 2018թ․ դափնեկրին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 17:58
Հայկ Կոնջորյանի կինը պարզաբանումներ է ներկայացրել «Հայփոստ»-ում իր աշխատանքի մասին
04.08.2026 | 17:53
Չինաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:45
ՀԷՑ-ի կառավարումը տապալել եք, եկել «Հայփոստ»-ի կառավարումից եք խոսում. Արուսյակ Մանավազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 17:41
Զելենսկին հայտարարել է Ադրբեջանի ինքնիշխանությանն աջակցելու, Հայաստանի հետ հարաբերությունները վերականգնելու մասին
04.08.2026 | 17:32
Կոնջորյանի ընտրվելու լուրը նախ հայտնեց ՔՊ-ի ֆեյսբուքի էջը, հետո նոր ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահը
04.08.2026 | 17:14
«Բարսելոնան» հետևում է Ռոդրիի շուրջ ստեղծված իրավիճակին
04.08.2026 | 17:04
ԱԺ-ն կրկես չի՛․ Ռուբինյանը անջատեց Էդգար Ղազարյանի խոսափողը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.08.2026 | 17:02
Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում
04.08.2026 | 17:00
«88» սուպերմարկետում գործող հացի ու տորթերի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվել
04.08.2026 | 16:54
Մայր Աթոռի նկարիչը Հովիկ Աբովյանին լուսապսակով էր նկարել․ ասաց՝ ուզում էի անակնկալ անել․ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 16:47
Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք․ Գլխավոր դատախազություն
04.08.2026 | 16:40
Հարցնում ենք` Տիգրանաշենը հնարավո՞ր է հայտնվի Ադրբեջանի կազմում, պատասխան չկա. Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 16:32
MMA-ի պատմության 5 մեծագույն մարտիկները՝ ըստ Արման Ծառուկյանի
04.08.2026 | 16:27
ԵՄ-ն միասնական է Սեուտայի ճգնաժամի հարցում․ ՆԳ նախարարների արտահերթ տեսակոնֆերանսն ավարտվել է
04.08.2026 | 16:23
AI-ը լավ բաներ չասաց Կոնջորյանի մասին. ձեր նման լինեինք,«թալանչի» էինք ասելու ձեզ. Քրիստինե Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Անվանական նամականիշ՝ «Ավրորա» մրցանակի հերթական դափնեկրին։ Իրավապաշտպան Չո Լա Աունին, որն «Ավրորա»-ի երրորդ՝ 2018 թվականի դափնեկիրն է, պայքարել է Մյանմայի ռոհինջա ժողովրդի հավասարության, կրթության և մարդու իրավունքների վերականգնման համար։

««Ավրորա»-ն  մեծապես փոխեց իմ կյանքը։ Մինչ այդ Մյանմարի կառավարությունն իմ նկատմամբ մեծ կասկածներ ուներ, սակայն մրցանակը ստանալուց հետո կարող եմ ազատ ու հանգիստ քայլել թե՛ իմ երկրում, թե՛ այստեղ։ Կփորձեմ այս նամականիշում ամփոփված ուղերձն իմ համայնքներում տարածել, քանի որ «Ավրորան աշխարհում գիտելիք է տարածում մարդասիրական արժեքների մասին»,- ասում է Չո Լա Աունին։

«ՀայՓոստ»-ի կողմից շրջանառության մեջ դրված նամականիշի անվանական արժեքը 350 դրամ է։ Բացի այդ՝ թողարկվել է նաև 150 դրամ արժողությամբ նվիրատվության կտրոն, որի վաճառքից գոյացած հասույթը կփոխանցվի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը։

Նախորդ երկու նամականիշներն «Ավրորա» մրցանակի 2016 և 2017 թվականի դափնեկիրներ Մարգարիտ Բարանկիցեի և Թոմ Քաթինայի պատկերներով են մարվել: Բժիշկ Թոմ Քաթինան, որ լինելով Սուդանի Քարդոֆա նահանգի միակ վիրաբույժը, հազարավոր կյանքեր է փրկել, ասում է՝ հուզիչ էր նամականիշների սեփական հավաքածուին նաև իր անվանականն ավելացնելը. «Երբ փոքր էի, նամականիշներ էի սիրում հավաքել, նամականիշներ շատ եմ սիրում։ Եվ իմ լուսանկարով նամականիշ տեսնելն իսկապես հուզիչ էր՝ ոչ միայն ինձ, այլ նաև ընտանիքիս համար։ Կարծում եմ՝ Չո Լա Աունն էլ այս պահին նույն զգացողություններն ունի»։

Բուրունդիում քաղաքացիական պատերազմի տարիներին 30 հազար երեխայի փրկել Մարգարիտ Բարանկիցեն էլ՝ «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիրը, Հայաստանն իր երկրորդ հայրենիքն է համարում: Զարմացած է, որ Բուրունդիում փրկած երեխաների համար իրեն Հայաստանում շնորհակալություն են հայտնում։

«Իմ անվանական նամականիշը թողարկելն ինձ համար նույնն էր, ինչ ինձ գնահատելն ու ընդունելն այն, ինչ ես անում եմ։ Ես փրկել եմ իմ հայրենակիցների ու հարևան երկրների մարդկանց կյանքը։ Ես չեմ փրկել հայերի կյանքը, սակայն այստեղ ինձ նման պատվի են արժանացնում։ Սրանով մենք ցույց ենք տալիս, որ բոլորս մի մեծ ընտանիք ենք»,- նկատում է Մարգարիտ Բարանկիցեն։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն այս տարի արդեն 4-րդ անգամ է կազմակերպվում։ Դրա հիմքում Հայոց ցեղասպանության տարիների խիզախության ու գոյապայքարի ոգեշնչող պատմություններն են։ Բուն մրցանակաբաշխությունից զատ՝ այս տարի նաև երկու նորույթ կա. #AraratChallenge համաշխարհային դրամահավաք-շարժումը և «Ավրորա» ֆորումը, որն այս տարի առաջին անգամ է անցկացվում։

Նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանն ասում է՝ այս տարի «Ավրորան» ընդլայնել է ուղղությունները. «Մենք ընդգրկել ենք ոչ միայն համամարդկային արժեքների հետ կապված մեր միջոցառումները, այլ նաև կրթության, տեխնոլոգիաների ու մշակույթի հետ կապված միջոցառումներ։ Ես վստահ եմ՝ դա մեծ ուժ է տալիս մեր ազգին։ Մյուս կողմից էլ,  ուժ ստանալով, մենք ենք աշխարհին ինչ-որ  բան տալիս։ Ուրախ եմ, որ այն, ինչ մենք կազմակերպել ենք, անում ենք ոչ միայն Երևանում, այլ Հայաստանի այլ քաղաքներում»։

«Ավրորա ֆորում»-ը մեկնարկել է հոկտեմբերի 14-ին։ Միջոցառումները կանցկացվեն մինչև հոկտեմբերի 21-ը՝ Երևանից բացի ընդգրկելով նաև Արարատի, Արմավիրի, Սյունիքի, Շիրակի և Տավուշի մարզերն ու Արցախը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան