Խաղաղությունը տարածաշրջանում ամենակարևորն է, աջակցում ենք տարածքային ամբողջականության գաղափարին. Գեորգի Գախարիա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով Հայաստանում է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան։ Բաղրամյան 26-ում տեղի ունեցած առանձնազրույցին հաջորդեց ընդլայնված կազմերով հանդիպումը, իսկ հետո Փաշինյանը և Գախարիան հանդես եկան հայտարարություններով։

«Երկու երկրների հարաբերությունների ամենանշանակալի չափումը տնտեսական հարաբերություններն են։ Այստեղ մենք լավ առաջընթաց ունենք։ Խոսել ենք տրանսպորտի, էներգակիրների մասին, մշակութային բնագավառում ևս համագործակցելու ուղի ենք նախանշել։ Անդրադարձել ենք նաև տարածաշրջանային հարցերին և արձանագրել, որ խաղաղությունը տարածաշրջանում ամենակարևորն է, որպեսզի տնտեսության վրա կենտրոնանալով՝ մեր քաղաքացիներին բարեկեցության հնարավորություն տանք»,- ասաց Վրաստանի վարչապետը։

Գախարիան շեշտեց, որ տարածքային ամբողջականությունը կարևոր է իրենց համար: «Մենք կաջակցենք իրար տարածքային ամբողջականությանը, մենք պետք է հզորացնենք մեր հարաբերությունները և մեր դիրքորոշումը միջազգային հարթակներում։ Համոզված եմ, որ այսօրվա հանդիպումը ևս մեկ առաջընթաց քայլ կլինի երկրների համագործակցության խորացման համար»,- ասաց Գեորգի Գախարիան։

Վրաստանի վարչապետը Հայաստան է ժամանել այսօր։ Օդանավակայանում նրան դիմավորել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Այցի ընթացքում նա կլինի նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան