Գյումրիում ավտոմաքսատունը սկսել է աշխատանքը. մաքսազերծվել են առաջին ավտոմեքենաները

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Այսօրվանից Գյումրիի Հյուսիսային մաքսատուն-վարչությունում մեկնարկել  է որոշ խմբի ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացը։ Խոսքը Վրաստանից ու Ճապոնիայից արտահանված և հոկտեմբերի 14-ին Հայաստան ներմուծված թեթև մարդատար ավտոմեքենաների մաքսային ձևակերպման մասին է։

Իսկ եթե ավտոմեքենաները սահմանը հատել են հայ-իրանական հատվածում, ապա ձևակերպումներն իրականացվում են Սիսիանի Հարավային մաքսատուն- վարչությունում։

Նշենք, որ ասվածը դեռևս վերաբերվում է միայն թեթև մարդատար ավտոմեքենաներին:

Տրանսպորտային մյուս միջոցների մաքսային ձևակերպումներն առայժմ իրականացվելու են ապակենտրոնացված եղանակով՝ հայտարարատուի նախընտրած մաքսատուն-վարչությունում:

Դրանք են 10 և ավելի մարդ (ներառյալ վարորդը) տեղափոխելու համար նախատեսված շարժիչային տրանսպորտային միջոցներ ներառող ԱՏԳ ԱԱ 8702, բեռնատարներ ներառող ԱՏԳ ԱԱ 8704 և հատուկ նշանակության ավտոմեքենաներ ներառող ԱՏԳ ԱԱ 8705 ապրանքային խմբերում դասվող ավտոմեքենաները, ինչպես նաև ԱՏԳ ԱԱ 8703 խմբի այն ավտոմեքենաները, որոնք տեղափոխվում են բեռնարկղերով:

Ընդհանուր առմամբ, ավտոմեքենաների մաքսային գործառնությունները սահուն կերպով իրականացնելու համար գործընթացը կազմակերպվում է փուլ առ փուլ, որի մեկնարկը այսօր տրվեց։

Առավոտյան ժամը 9։00-ից առանց խնդիրների,  հերթերի ու կուտակումների մարդիկ մաքսազերծել են իրենց մեքենաները։ Դեռ նախատեսվում է Հյուսիսային մաքսատանը օրական 300-400 մեքենայի մաքսային ձևակերպում իրականացնել, որի ծավալներն հետագայում կավելանան։ Ձևակերպման համար նախատեսվում է 20-25 րոպե։

Նշենք, որ Գյումրիում ակտիվորեն ընթանում են ավտոմաքսատան կառուցման աշխատանքները։ Պաշտոնական բացումը նախատեսվում էր հոկտեմբերի 11-ին, սակայն ժամկետները երկարաձգվեցին։ Արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի բացումից հետո այստեղ են տեղափոխվելու բոլոր տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների հետ կապված բոլոր գործառույթները: Կենտրոնի կառուցման համար Կառավարությունը հատկացրել է 181 մլն դրամ։