Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ախտորոշումն ու բուժումը համընդհանուր մատչելի է. ՀՀ ԱՆ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ախտորոշումն ու բուժումը համընդհանուր մատչելի է:

«Այդ ծառայությունները հասանելի են ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտոնում մեր երկրի քաղաքացիների, ինչպես նաև Հայաստանում ապաստան հայցողի կարգավիճակ ունեցող բոլոր քաղաքացիների համար՝ համաձայն ՀՀ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 11-րդ հոդվածի պահանջների:

Մինչդեռ ՄԻԱՎ վարակով ապրող, ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելի անձանց հանդեպ խարանի և խտրականության դեպքերը խոչընդոտում են հիվանդության կանխարգելման, խնամքի և բուժման ծառայությունների տրամադրման   ճանապարհին:

Հարկ ենք համարում նշել նաև, որ ՄԻԱՎ-ի տարածումը կանխարգելելու, ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելիության, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հետ կապված խտրականության նվազեցման և, ընդհանուր առմամբ, պայքարի արդյունավետությունն ապահովելու նպատակով` 1997թ.-ին ընդունվել է «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքը, ինչը լրացուցիչ երաշխիքներ է ստեղծել պաշտպանելու և կյանքի կոչելու ՄԻԱՎ-վարակակիր կամ ՁԻԱՀ-ով  ապրող մարդկանց իրավունքները` ամրագրված  միջազգային պայմանագրերով և ՀՀ Սահմանադրությամբ:

ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածը փաստում է, որ խտրականությունը, որը կունենա ցանկացած հիմք` սեռային, ռասսայական, մաշկի գույնի, էթնիկական ու սոցիալական ծագման, գենետիկ գործոնների, լեզվական, կրոնական կամ հավատալիքի, քաղաքական կամ այլ կարծիքի, ազգային փոքրամասնությանը պատկանելիության, ունեցվածքի, ծննդի, սահմանափակ կարողությունների, տարիքային կամ անձնական ու սոցիալական այլ հանգամանքների` պետք է արգելվի: Մեկ այլ օրենքով` «Բնակչությանը բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք իրավունք ունի պահանջել բժշկի օգնությանը դիմելու փաստի, իր առողջական վիճակի, հետազոտման, ախտորոշման և բուժման ընթացքում պարզված տեղեկությունների գաղտնիության ապահովում:

Հետևաբար, մեկ անգամ ևս կոչ ենք անում բացառել ՄԻԱՎ կարգավիճակ ունեցող ինչպես նաև ցանկացած այլ հիվանդություն ունեցող անձանց նկատմամբ խտրականությունը, պահպանել նրանց վերաբերյալ բժշկական տեղեկատվության գաղտնիությունը և չտարածել խուճապ բնակչության շրջանում»,- ասված է հաղորդագրությունում: