Բալթյան պաշտպանական քոլեջի դեկանն այցելել է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

Լուրեր

04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Բոլորը

ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 14-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան է այցելել Բալթյան պաշտպանական քոլեջի դեկան, պահեստազորի գնդապետ, պրոֆեսոր Զդիսլավ Սլիվան:

«ՊԱՀՀ-ի ղեկավար կազմի և կենտրոնների պետերի հետ հանդիպման ընթացքում հյուրին է ներկայացվել հաստատության պատմությունը, կառուցվածքն ու առաքելությունը, գործունեությունն ու ապագա ծրագրերը և հատկապես՝ ՊԱՀՀ-ում մեկնարկելիք «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի էությունն ու նպատակը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնել երկու կառույցների համագործակցությունը:

Բարձր գնահատելով 10-ամյա գործունեության ընթացքում Բալթյան պաշտպանական քոլեջի գրանցած ձեռքբերումներն ու կրթական գործընթացի կազմակերպման փորձը, ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը նշել է, որ հաջորդ տարի ՊԱՀՀ-ում նախատեսվում է մշակել և կազմակերպել մագիստրոսական կրթական ծրագիր, միջգերատեսչական վերապատրաստման, ինչպես նաև օպերատիվ օղակի մասնագետների համար նախատեսված առանձին դասընթացներ, իսկ հեռանկարում՝ նաև հետբուհական կրթություն (ասպիրանտներ և հայցորդներ): Նախատեսվում է նաև ձևավորել ՀՀ ԲՈԿ-ին առընթեր ՊԱՀՀ-ի Մասնագիտական խորհուրդ, որի շրջանակներում թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ կպաշտպանվեն ռազմական գիտության, ռազմական ռազմավարության, ազգային անվտանգության բնագավառների թեմաներով:

Բալթյան պաշտպանական քոլեջի և ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների համագործակցության ընդլայնման հնարավորությունները քննարկելու նպատակով պրոֆեսոր Զդիսլավ Սլիվան այցելել է նաև ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան»,- ասված է հաղորդագրությունում: