Դավթաշենի գերեզմանատանը 1 հա ավելի տարածք կա, որը բանկում գրավադրված է, որտեղ, ի դեպ, առկա են գերեզմանատեղեր. քաղաքապետարանի աշխատակից

Լուրեր

04.08.2026 | 18:49
Ես սկսել եմ Լևոն Քոչարյանի ազնվությանը հավատալ․ Վիլեն Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:46
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
04.08.2026 | 18:41
ՉԺՀ Պետական խորհրդի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
04.08.2026 | 18:35
Ինչպես ներդնել ավելի հեշտ ու պարբերաբար․ Ամերիաբանկը ներկայացրել է MyInvest-ի նոր հնարավորությունը
04.08.2026 | 18:30
Կատարը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնագրի նախագծեր են «շրջանառվում»
04.08.2026 | 18:21
Նեյմարը պատասխանել է կարիերան ավարտելու մասին հարցին
04.08.2026 | 18:14
Ինքը կեղտ ա իմ համար․ Լևոն Քոչարյանը՝ քաղաքացուն հարվածող ոստիկանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:06
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:58
Հայկ Կոնջորյանի կինը պարզաբանումներ է ներկայացրել «Հայփոստ»-ում իր աշխատանքի մասին
04.08.2026 | 17:53
Չինաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:45
ՀԷՑ-ի կառավարումը տապալել եք, եկել «Հայփոստ»-ի կառավարումից եք խոսում. Արուսյակ Մանավազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 17:41
Զելենսկին հայտարարել է Ադրբեջանի ինքնիշխանությանն աջակցելու, Հայաստանի հետ հարաբերությունները վերականգնելու մասին
04.08.2026 | 17:32
Կոնջորյանի ընտրվելու լուրը նախ հայտնեց ՔՊ-ի ֆեյսբուքի էջը, հետո նոր ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահը
04.08.2026 | 17:14
«Բարսելոնան» հետևում է Ռոդրիի շուրջ ստեղծված իրավիճակին
04.08.2026 | 17:04
ԱԺ-ն կրկես չի՛․ Ռուբինյանը անջատեց Էդգար Ղազարյանի խոսափողը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

«Մայրաքաղաքում 21 գերեզմանատուն կա: Դրանցում տարածքների հատկացման և ոլորտին առնչվող մյուս գործառույթներով զբաղվում է Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը: Դաշտը կանոնակարգելու նպատակով համայնքային կառույցը տարեսկզբից մի շարք ծրագրեր է նախաձեռնել»,- տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից:

Գերեզմանատների սահմաններից դուրս կատարված հուղարկավորություններ, բանկում գրավադրված տարածք, շեղումներ՝ օրենքով նախատեսված գերեզմանատեղերի սահմանաչափերից: Տարիներ շարունակ քաղաքացիները բախվել են տարբեր խնդիրների: Ոլորտն առանձնահատուկ է և կարգավորման անհրաժեշտություն ունի:

«Երևանի քաղաքապետարանի վերահսկողության վարչության հավաքած փաստերի հիման վրա վարչական վարույթներ և գործեր են բացվել, որոնք այժմ ընթացքի մեջ են: Հանգուցալուծումից հետո կարող ենք հստակ պատկեր ունենալ տեղի ունեցածի վերաբերյալ», – նշում է Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն Արման Իսկանդարյանը:

Երևանում գերեզմանատները զբաղեցնում են շուրջ 540 հա տարածք: Այսօր դրանք տրամադրվում են բացառապես օրենքով սահմանված չափորոշիչներով:

«Քաղաքացին գերեզմանատան վարիչի հետ ընտրում է տարածքը, որը տրամադրվում է բացարձակապես անվճար»,– ասում է Արման Իսկանդարյանը:

Չնայած նրան, որ 21 գերեզմանատներն ունեն իրենց հստակ սահմանված տարածքները, այսօր էլ կան դեպքեր, երբ քաղաքացիները հուղարկավորություն են կազմակերպում դրանց հարակից հատվածներում, ինչն օրենքով արգելված է:

««Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքի համաձայն գերեզմանատները հատուկ պաշտպանվող հուշարձանային տարածքներ են, որոնք ենթակա չեն քանդման: Բայց սեփականաշնորհված տարածքների համար պետությունը պատասխանատվություն չի կրում, և մենք չգիտենք կոնկրետ անձն իր հողակտորն ինչպես կարող է տնօրինել: Դավթաշենի գերեզմանատանն, օրինակ, 1 հա ավելի տարածք կա, որը բանկում գրավադրված է, որտեղ, ի դեպ, առկա են գերեզմանատեղեր»,– ընդգծում է Իսկանդարյանը:

Տասնամյակների կուտակված խնդիրներին հետզհետե լուծումներ տալու նպատակով ընկերությունն ընդլայնել է նաև վճարովի ծառայությունների ցանկը: Հավաքագրված միջոցները կուղղվեն գերեզմանատների տարածքների բարեկարգմանն ու ցանկապատմանը:

«Կատարում ենք բետոնապատման աշխատանքներ, մեքենայի և անձրևանոցների տրամադրում, շուտով կիրականացնենք նաև գերեզմանաշինարարության աշխատանքներ, քարի արտադրություն»,– ասում է Արման Իսկանդարյանը:

Քաղաքացիների համար ընկերության աշխատանքն առավել թափանցիկ, գործընթացն էլ առավել հասանելի դարձնելու նպատակով մտադրություն կա սպասարկումն իրականացնել մեկ պատուհանի սկզբունքով: Օրերս Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին ներկայացվեց համայնքային կառույցի տվյալների թվայնացման առաջարկվող տարբերակը: Մասնավոր հատվածի կողմից ներկայացված նախագիծը ենթադրում է առցանց հարթակի և հավելվածի ստեղծում:

«Թվային տարբերակի ներդրումից հետո քաղաքացին տնից մուտք անելով կարող է տեսնել, թե որտեղ է առկա ազատ հողատարածք: Յուրաքանչյուր գերեզմանատեղիի վրա կլինի QR կոդ, որով հարազատները նաև մենք հնարավորություն կունենանք իմանալու, թե կոնկրետ ովքե՞ր են հուղարկավորված և կիմանանք, թե այդ տեղի ստանձնող անձը ով է»,– նշում է Իսկանդարյանը:

Աջափնյակ վարչական շրջանում տարածք է հատկացվել համայնքային նոր գերեզմանատան համար: Միասնական մոտեցում ցուցաբերելու նպատակով քաղաքապետարանը նախատեսում է հանդես գալ օրենսդրական փոփոխությունների առաջարկությամբ: