Սիրիական բանակը շարժվում է քրդաբնակ շրջաններ՝ թուրքական ագրեսիային դիմակայելու
Քաղաքականություն
14.10.2019 | 11:49Սիրիայի իշխանությունները որոշել են կառավարական զորքեր ուղարկել երկրի հյուսիս, որտեղ Թուրքիան ռազմական գործողություն է իրականացնում սիրիական քրդերի դեմ: Այս մասին հաղորդում է սիրիական պետական ՍԱՆԱ գործակալությունը:
Սիրիական բանակի ստորաբաժանումները մտել են հյուսիս-արևմտյան Հասակե նահանգի Թել Թամր բնակավայր: Նշվում է, որ այդպիսով Դամասկոսը փորձում է դիմակայել թուրքական ագրեսիային:
Որոշ տվյալներով՝ առաջիկայում օրերին սիրիական զորքերը կմտնեն նաև Մանբիջ և Քոբանի քաղաքներ:
Հասակեի բնակիչները փողոց են դուրս եկել՝ կառավարական զորքերին աջակցություն հայտնելու: Հասակե և Ղամիշլի քաղաքներում մարդիկ ավտոմեքենաներով հանդիսավոր երթ են կազմակերպել: Քաղաքացիները հայտարարել են, որ միայն կառավարական բանակն է սիրիական միասնության ու երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանն ու երաշխավորը: