Շվեյցարական Կարմիր խաչի` Հայաստանին նվիրված բարեգործական երեկոյի հասույթի զգալի մասն ուղղվելու է ՀՀ-ում տարեց մարդկանց ու հաշմանդամների կարիքները հոգալուն

Լուրեր

04.04.2026 | 20:03
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ
04.04.2026 | 19:39
Թրամփը խոստացել է, որ Իրանի վրա «48 ժամից դժոխք կիջնի»
04.04.2026 | 19:00
Ինձ ասում են՝ Աննա Հակոբյանին նկարել եք, իսկ տիկին Բելլայի՞ն, դա ի՞նչ հարց է, շոու մի՛ փնտրեք. Թոքմաջյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 18:23
Իրանը թույլատրել է հումանիտար օգնությամբ բեռնված նավերի անցումը Հորմուզի նեղուցով
04.04.2026 | 17:58
ԱՄՆ կառավարության փոխանակման ծրագրերի շրջանավարտների համար նոր հնարավորություն․ մեկնարկել է 2026-ի դրամաշնորհային ծրագիրը
04.04.2026 | 17:42
Ապրիլի եղանակի կանխատեսումը և կլիմայական բնութագիրը
04.04.2026 | 17:21
Հրդեհ է բռնկվել Երևանի սուպերմարկետներից մեկի պահեստային տարածքում
04.04.2026 | 17:00
Անհապաղ վերացնել Դավիթ Մինասյանի կալանքը և իրականացնել բազմակողմանի քննություն. ՀԿ-ների պահանջը
04.04.2026 | 16:55
Սերժ Սարգսյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
04.04.2026 | 16:54
438 «կողմ», 3 «դեմ». Սերժ Սարգսյանը կրկին վերընտրվեց ՀՀԿ նախագահ
04.04.2026 | 16:35
«Օրիոն»-ն անցել է դեպի Լուսին ճանապարհի կեսից ավելին
04.04.2026 | 16:14
Transfermarkt-ը ներկայացրել է ամենաթանկ դարպասապահների տասնյակը
04.04.2026 | 16:11
Հայաստանը մերը չէր, այլևս մերն է. երկիրը դուրս ենք բերել թակարդից. Նիկոլ Փաշինյան
04.04.2026 | 15:55
ԱՄՆ ռազմաօդային ուժերը մեկ օրում Իրանում կորցրել են երկու ինքնաթիռ․ CNN
04.04.2026 | 15:41
ՀՀ ՄԻՊ-ը ծանոթացել է ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ում
Բոլորը

ՀՀ վարչապետի տիկնոջ գրասենյակից տեղեկացնում են, որ  «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հոկտեմբերի 12-ին Ժնևում մասնակցել է Շվեյցարական կարմիր խաչի (ՇԿԽ) ավանդական բարեգործական գալա երեկոյին, որն այս տարի նվիրված էր Հայաստանին և անցկացվեց «Պայծառացնենք մեր տարեցների կյանքը» խորագրի ներքո։ Երեկոյին ներկա է գտնվել Ն.Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

«Գալա երեկոյի հասույթի զգալի մասն ուղղվելու է հոգալու Հայաստանում տարեց մարդկանց ու հաշմանդամների կարիքները, աջակցելու այս առումով մեր երկրի կողմից իրականացվող գործունեությանը։ Նախանշված բարեգործական առաքելությունն իրականացնելու համար, Շվեյցարական Կարմիր խաչի ներկայացուցիչները տարեսկզբին այցելել են Հայաստան` տեղում ծանոթանալով իրավիճակին, ուրվագծելով իրենց ծրագրերը, մտքերի փոխանակում ու աշխատանքների համադրում իրականացնելով հայաստանյան իրենց գործընկերների հետ։

Երեկոյի շուրջ վեց հարյուր մասնակիցների շարքում էին պետական և քաղաքական գործիչներ, դիվանագետներ, շվեյցարացի և օտարերկրացի բազմաթիվ անվանի բարերարներ, գործարարներ, արվեստագետներ, Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչներ»,- ասված է հաղորդագրությունում: