«Ալիևը դիվանագիտական հարթակներում իրեն ոչ ադեկվատ է պահում»․ Հովհաննես Իգիթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.03.2026 | 21:10
Փլուզված սելավատարից արտահոսքի ինտենսիվությունը նվազել է. ՓԾ
27.03.2026 | 20:57
Դատարանը մերժել է 200 դոլարի և մեկ շիշ կոնյակի կաշառքի գործով անցնող պոլիկլինիկայի նախկին տնօրենի և նրա կնոջ գույքի բռնագանձման պահանջը
27.03.2026 | 20:41
Վարդենիսի, Աշոցքի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձնախան անձրև է տեղում
27.03.2026 | 20:28
Անկարան հայտնում է, որ փորձում են պարզել՝ ով է տվել Իրանից Ադրբեջանի և Թուրքիայի ուղղությամբ հրթիռներ արձակելու հրամանը
27.03.2026 | 20:13
Եզդիների թիվը նվազել է, ռուսներինը՝ աճել. ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնությունների հետ կապված պատկերը
27.03.2026 | 20:00
«Սադրանք է եղել, այդ տղայի համակրած ուժերը ասֆալտի մեջ կկատոկեին իրեն, կանցնեին վրայով․ դա ի՞նչ պահվածք էր»․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 19:49
Մակրոնի հրամանագրով Պապիկյանին շնորհվել է Ֆրանսիայի «Պատվո լեգեոն» շքանշանը
27.03.2026 | 19:36
«Թել-Սել»-ի բոլոր վճարամիջոցներով վերականգնվել են «Վիվա» ծառայությունների դիմաց վճարումները
27.03.2026 | 19:31
Վարչական դատարանը մերժել է «Տաշիր Կապիտալ»-ի հայցը
27.03.2026 | 19:13
Նոր արգելանքներ՝ Վահե Հակոբյանի հոր ընկերության և փոխկապակցված անձանց գույքի վրա
27.03.2026 | 19:00
Վտանգավոր է․ իշխանությունը մեղադրեց օտարեկրյա գործակալ լինելու մեջ, բայց պատիժներ չկան, բացահայտեք գործակալներին․ Յուրի Մովսեսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 19:00
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան–Ֆրանսիա համագործակցության խորացման հարցեր. Պապիկյանի և Լըկորնյուի հանդիպումը
27.03.2026 | 18:52
Հայաստանի Մ-19 հավաքականը ոչ-ոքի խաղաց Թուրքիայի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 18:49
Ավանեսյանը` վարչապետի թեկնածությանը հավակնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 18:41
Պապիկյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի ԶՈՒ և վետերանների հարցերով նախարար Կատրին Վոտրենի հետ
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցն է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանը

-Իլհամ Ալիևն Աշխաբադում այսօր անդրադարձել է Գարեգին Նժդեհին և ԱՊՀ երկրների առաջնորդների առջև Հայաստանը փորձել ներկայացնել իբրև ֆաշիստներին հերոսացնող երկիր։ Այս հայտարարությանն իհարկե տեղում շատ կոշտ հակադարձեց վարչապետ Փաշինյանը՝ ներկայացնելով այդ հայտարարության սնանկությունը։ Ըստ Ձեզ, ի՞նչ խնդիր է նա փորձել լուծել այդպիսի հայտարարությամբ։

-Գիտե՞ք, վերջին ժամանակներս Ալիևն ընդհանրապես քաղաքական, առնվազն դիվանագիտական տեսակետից իրեն ոչ ադեկվատ է պահում։ Այսինքն, ինքը անում է հայտարարություններ այն հարթակներում, որտեղ այդ հարցը չի քննարկվում։ Նայեք, ի՞նչ է տեղի ունենում Աշխաբադում՝ ԱՊՀ երկրների գագաթաժողովն է՝ տնտեսական ռազմավարության, քաղաքական հումանիտար թեմաներով։ Ալիևը տեսնելով Հայաստանի առաջընթացը տարբեր հարթակներում, այդ թվում ԵՏՄ, որտեղ և Ադրբեջանը չկա և չի կարողանում պատասխանել, փորձեց Հայաստանին մի քիչ ջղայնացնել, հունից հանել բարձրացնելով այդ հարցը։ Էդ հարցը որևէ կապ չունի օրակարգի հետ։ Իհարկե, վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ արագ պատասխանեց, Նժդեհի դերակատարությունը նշեց մի քանի նախադասությունով, վերջում ասաց՝ մենք այստեղ եկել ենք այլ հարցեր քննարկելու, ունե՞ք առաջարկ, քննարկենք։ Ես Ալիևի այս հայտարարությունը նայում եմ Վալդայի իր ելույթի շարունակություն որպես։ Ինքը մի երկու հետաքրքիր բան ասաց, որոնցում հակասում է իրեն։ Նախ՝ առաջինը փորձեց պատասխանել Նիկոլ Փաշինյանի այլ տեղում արած հայտարարությանը, ըստ որի՝ Արցախը Հայաստան է և վերջ։ Հիմա չքննարկենք, թե որտեղ է դա արվել կամ ինչ կոնտեքստում է արվել, շատ կարճ ասեմ, որ դա արվել է Արցախում, որտեղ 60-70 երկրներից հայերը հավաքվել են համահայկական խաղերի և բոլոր եկածները համարում էին, որ իրենք հայկական հողի վրա են, բոլոր մարդիկ համարում են, որ Արցախում են, բայց դա հայկական հողի վրա է, նրանց համար Արցախը չի տարանջատվում։ Ալիևը որոշեց դա ասել, բայց կա ևս մի բան, որը պետք է քննարկել։ Ի՞նչ ասեց նա Վալդայում։ Ասաց, որ Ղարաբաղում ապրում է ոչ թե ժողովուրդ, այլ բնակչություն։ Ինքը փորձեց ասել, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը բնակչության վրա չի ազդում։ Նա այլ ծուղակի մեջ է գցել իրեն, Ադրբեջանի ամբողջ մոդելը ԼՂ-ի հետ կապված հիմնվում է այն բանի վրա, որ իրենք հանգիստ ապրում էին, հայերն եկան, օկուպացրին 20 տոկոս և այնտեղ հիմա ապրում է օկուպանտ հայը։ Այսինքն, իր ասածով այնպես էր, որ այնտեղ խաղաղ բնակչություն չկար, հայերն եկան։ Բայց սրանով ինքը հաստատեց, որ այնտեղ կա ժողովուրդ, այսինքն՝ մարդիկ էին ապրում։ Հիշու՞մ եք Նիկոլ Փաշինյանի ասածը, որ այս մարդիկ այնտեղ միշտ ապրել են, ինչպե՞ս կարող է ինքն իր տունն օկուպացնել։ Ես մի բան եմ զգում, Ալիևը չունի ամենակարևոր հարցի պատասխանը, խոսքն այն մասին չէ, թե Արցախը վաղը կմասնակցի՞ բանակցություններին։ Ի վերջո, օդում մնաց կախված մի հարց, որը ՄԱԿ-ի ամբիոնից բարձրացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ որ այդ հարցի վերջնական լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար։ Ինքն էդ համարձակությունն ունեցավ, հումանիտար ժեստ արեց, այսինքն՝ պետք է գտնել լուծում, որը բոլորի համար ընդունելի լինի։ Եվ բոլորը սպասում էին՝ մենք և միջազգային հանրությունը, թե ինչ կպատասխանի Ադրբեջանի ղեկավարությունը։ Եվ ինքը ասաց, որ մեզ չի հետաքրքրում ժողովուրդ կամ բնակչություն, մեզ հետաքրքրում է մի կտոր հող։

-Այսպիսի հայտարարությունների ֆոնին ի՞նչ կարելի է սպասել բանակցություններից։

-Մենք ի՞նչ փուլում ենք գտնվում ԼՂ հարցում։ Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ընդհատվել են բանակցություններն Ադրբեջանի ագրեսիայի պատճառով։ Եվ ամբողջ ոչ միայն Մինսկի խմբի ջանքերը, նաև մեր ուղղված են, որ ստեղծվի այնպիսի մթնոլորտ, որ բանակցություններն սկսվեն։ Կողմերը համաձայնվել են, որ պետք է ռազմատենչ, ատելության մղող հայտարարություններ չլինեն։ Ավելին, կողմերը, արտգործնախարարները Մինսկի խմբի համանախագահների հետ նույնիսկ քննարկել են, թե ինչ հումանիտար միջոցառումներ կարելի է իրականացնել, որ մթնոլորտը բարելավվի։ Հիմա Ալիևն իր հայտարարություններով մերժում է բանակցությունները որպես գործընթաց։ Բայց քանի դեռ Ադրբեջանը դուրս չի եկել բանակցություններից, մենք, Մինսկի խումբը, Արցախը պետք է համարենք, որ Ադրբեջանը շարունակում է մասնակցել բանակցություններին, քանի դեռ օֆիցիալ այլ հայտարարություն չի հնչել։ Հա, ինքը խանգարում է, չի նպաստում բանակցային մթնոլորտի ստեղծմանը, բայց համարենք, որ ինքն աշխատում է իր հասարակության կարծիքի վրա, բայց եթե կողմերը, երեք կողմերը մի օր պատրաստ լինեն բանակցությունները սկսելու, Ադրբեջանը լինելու է սեղանի շուրջ։

-Հայաստանը ունի՞ Գարեգին Նժդեհի դերը մեր պատմության մեջ վերարժևորելու խնդիր, եթե հաշվի առնենք, որ ընդամենը մեկ տարի ու կես առաջ մերժեց նժդեհական գաղափարախոսություն քարոզող իշխանությանը։

-Կապ չունի, թե մենք պատմական որ գործչի գաղափարախոսությունն ասենք, մտքերն ասենք, կամ մոտեցումները դարձնում ենք պետական, թե չենք դարձնում, ամեն մի պատմական, հայտնի, հայկական, ավանդական, փիլիսոփա, գործիչ, սպարապետ, կաթողիկոսներ մաս են կազմում պատմության։ Նշանակություն չունի, որ իրենց ասածները տեղ գտնեն գաղափարախոսության կոնցեպտի կամ Սահմանադրության մեջ։ Ես չէի ասի, թե մերժել են։ Ես չեմ կարծում, որ ընտրությունների ժամանակ ժողովուրդը մերժեց նժդեհյան գաղափարախոսությունը, ժողովուրդը մերժեց մի իշխանությանը, որը 20 տարի ժողովրդին թույլ չէր տալիս ընտրություններին մասնակցի, վերահսկի իշխանությանը, և ընդհանրապես նրանք իշխանությունն օգտագործում էին անձնական շահերի և հարստանալու համար։ Սա են մերժել։ Եվ, ցավոք, այս մերժած ուժը միշտ Նժդեհին ու նրա ասածները օգտագործում էր, ընդունում էր որպես լոզունգ, բայց իր հարցերն էր լուծում։

Զրուցեց Մհեր Արշակյանը

Մանրամասները՝ տեսանյութում: