Արցախի միջազգային ճանաչումն առանցքային ներդրում կունենա Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ամրապնդման գործում. ԱՀ ԱԳ նախարար

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

Արցախն իրավունք է ունեցել ստեղծելու անկախ պետություն՝ ինքնորոշման իրավունքի իրացման կարգով և անջատման իրավունքին համապատասխան, որպես պաշտպանության միջոց՝ Ադրբեջանի կողմից իրականացվող պարբերական խտրականության, մարդու իրավունքների զանգվածային խախտումների, էթնիկ զտումների պայմաններում:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս  մասին    այսօր  Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում ընթացող  «Համագործակցություն  հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովի  ժամանակ   իր  «Արցախի  Հանրապետության   միջազգային  ճանաչումը  որպես  տարածաշրջանի   կայունության  և   խաղաղության   գրավական»   ելույթում  ասել  է  ԱՀ   արտաքին  գործերի  նախարար    Մասիս  Մայիլյանը:

Նրա   խոսքով՝   պաշտոնական   Բաքվի  երկխոսությունից   հրաժարվելու  և  հակամարտությունն  ուժով    լուծելու   անդադար  փորձերի   պայմաններում, պետության   ստեղծումն արցախահայության  գոյատևումն   ապահովելու   առավել     օպտիմալ    միջոցն   էր:
«Երկար  ժամանակ   այն   կարծիքն  էր  գերիշխում, որ  Ադրբեջանի  հետ    խաղաղ  համաձայնագիրը       ճանապարհ  կհարթի   Արցախի   միջազգային  ճանաչման  համար: Սակայն  հենց  սկզբից   խաղաղ  կարգավորման   գործընթացը  բախվել  է   անհաղթահարելի  խոչընդոտի՝ Ադրբեջանի  կողմից   առճակատման   տրամաբանությունից    հրաժարվելու    չկամության  հետ:  Ամեն  կերպ   խոչընդոտելով   լիարժեք   ձևաչափով   բանակցությունների    վերականգնմանը, հրաժարվելով   վստահության   ամրապնդման  միջոցների  իրականացումից, հրահրելով   սպառազինության  մրցավազք, շանտաժի   ենթարկելով   նոր պատերազմի  վերսկսմամբ, փորձելով   նենգափոխել      հակամարտության   կարգավորմամբ   զբաղվող  ԵԱՀԿ  Մինսկի   խմբի   համանախագահների՝  ԱՄՆ-ի, Ֆրանսիայի  և   Ռուսաստանի միջնորդական  ջանքները:   Ավելին, համայն  հայությանն  Ադրբեջանի  թիվ  մեկ   թշնամի   հայտարարելը, Հայաստանի  և  Արցախի   նկատմամբ  լիակատար   մեկուսացման   քաղաքականության   իրագործումը, հայերի  հանդեպ  ատելության  շարունակական   քարոզչությունն  ավելի  են  խորացնում  կողմերի  միջև  առկա   անջրպետը  և  ավելի  են  հեռացնում  բանակցությունների  միջոցով  հակամարտության   վերջնական  կարգավորմանը հասնելու  հնարավորությունը»,-մասնավորապես ասել  է  Մ. Մայիլյանը՝  նշելով, որ   այդ  ամենի  հետ   մեկտեղ    ջանքեր  են  գործադրվում  Արցախի  միջազգային  կապերի  և  հարաբերությունների   ընդլայնման  և   խորացման  ուղղությամբ:
ԱՀ  ԱԳ  նախարարն  իր  ելույթում  ընդգծել  է, որ  ԱՀ  ճանաչումը  չի   խափանում  ադրբեջանա-ղարաբաղյան   հակամարտության  խաղաղ   կարգավորմանն  ուղղված    միջազգային  միջնորդների   ջանքերը: Ինչպես   բազմիցս    նշել  են  միջազգային   միջնորդները՝  Արցախի   քաղաքական  կարգավիճակը   պետք  է  որոշի  իր  բնակչությունը:   Արցախի  միջազգային    ճանաչումը  կապահովի  խաղաղ    գործընթացի   անշրջելիությունը: Այն    կարևոր  է  նաև    մարդու  իրավունքների   պաշտպանության  տեսանկյունից: Արցախի   քաղաքացիների   առօրյա  կյանքի  վրա   հակամարտության  ազդեցության   նվազեցման   անհրաժեշտությունը   ժամանակի   պահանջ  է:
Անդրադառնալով     համաժողովին՝   Մ. Մայիլյանն  ասել է, որ    այն  վստահություն  է   ներշնչում   վաղվա  օրվա   հանդեպ  և  ինքը   հավատում  է   փոխշահավետ  համագործակցության   հեռանկարներին:
«Այսօր մենք  վստահ նայում  ենք   ապագային   և  համոզված  ենք, որ Արցախի  միջազգային  ճանաչումն  առանցքային  ներդրում  կունենա  Հարավային  Կովկասում  խաղաղության  և  անվտանգության   ամրապնդման   գործում»,-  ավելացրել  է   Մ. Մայիլյանը: