Մշակվում են հնարավոր զարգացումներին արձագանքելու տարբերակներ՝ հայ բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով. ԱԽ
Քաղաքականություն
10.10.2019 | 22:16ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակն ուշադրությամբ հետևում է Սիրիայի հյուսիս-արևելքում ծավալվող իրադարձություններին: Այս մասին ասված է ԱԽ-ի տարածած հայտարարությունում:
«Հոկտեմբերի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով ԱԽ գրասենյակում իրավասու մարմինների մասնակցությամբ տեղի են ունեցել քննարկումներ Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժման արդյունքում հայկական բնակչություն ունեցող շրջաններում ստեղծված իրավիճակի շուրջ։
ԱԽ գրասենյակն ուշադրությամբ հետևում է Սիրիայի հյուսիս-արևելքում ծավալվող իրադարձություններին: Միաժամանակ մշակվում են հնարավոր զարգացումներին արձագանքելու տարբերակներ՝ հայ բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով»,- ասված է հայտարարությունում։