Գյումրիում կիրականացվեն ճանապարհների վերակառուցման և հանրային լուսավորության արդիականացման աշխատանքներ

Լուրեր

04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
Բոլորը

Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության, Գյումրու քաղաքապետարանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև Գյումրու քաղաքային ճանապարհներ. Տրանշ Բ և Տրանշ Գ դրամաշնորհային համաձայնագրերի ստորագրման առաջարկություններին: Համաձայնագրերով նախատեսվում է դրամաշնորհային միջոցների ներգրավում ծրագրի համաֆինանսավորման նպատակով: Ծրագրի նպատակն է` աջակցել Գյումրիիում հիմնական Ճանապարհների վերակառուցման և հանրային լուսավորության արդիականացման գործընթացներում: Մասնավորապես, նախատեսվում է ճանապարհածածկույթի և մայթերի նորոգում, ինչպես նաև ջրահեռացման ենթակառուցվածքների արդիականացում, հետիոտնային նոր տարածքների կառուցում, քաղաքային լուսավորության ենթակառուցվածքների վերակառուցում և ավտոկայանատեղիների վերաբերյալ ռազմավարության մշակում:

Նիկոլ Փաշինյանը ներկաների ուշադրությունը հրավիրել է Գյումրիում՝ հյուրանոցային ոլորտում ներդրումային ծրագրերի վրա: «Կան ազդակներ, որ առնվազն զբոսաշրջության հետ կապված հյուրանոցային ոլորտում որոշակի ներդրումային ծրագրեր են առաջարկվում Գյումրիրում: Այս տարվա փորձը ցույց տվեց, որ Գյումրիում հյուրանոցային տնտեսությունն ընդլայնվելու կարիք ունի: Այստեղ շատ կարևոր է, որ կառավարությունը շատ արագ և օպերատիվ արձագանքի, որպեսզի նոր հյուրանոցներ կառուցելու գործընթացը պատշաճ, արագ իրականացվի»,-ասել է վարչապետը: