PKK. «Սիրիայում յուրաքանչյուր տուն ու փողոց մարտական դիրքի է վերածվելու»

Լուրեր

27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
Բոլորը

«Քրդստանի բանվորական» կուսակցության (PKK-ՔԲԿ) գործադիր կոմիտեն հայտարարություն է տարածել Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևմուտքում սկսված «Խաղաղության ակունք» ռազմական գործողության վերաբերյալ:

PKK-ն հայտնել է, որ թուրքական պետության զավթիչ հարձակումների դեմ յուրաքանչյուր տուն, բնակավայր, փողոց վերածվելու է մարտական դիրքի և քրդական մյուս կառույցներին կոչ արել ակտիվացնել գործողությունները Սիրիայի հյուսիսում:

Գործադիր կոմիտեի հայտարարությունում մասնավորապես ասվում է.

«Ֆաշիստ-գաղութատիրական Թուրքիան, քուրդ ժողովրդի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի դեմ ուղղված միջազգային դավադիր հարձակման 21-րդ տարելիցին` 2019թ. հոկտեմբերի 9-ին, ժամը 16:00-ից  Ռոժավա (Արևելք) Քրդստանի ուղղությամբ ողջ սահմանի երկայնքով զավթիչ և ցեղասպանական գործողություն է սկսել»:

Նշվում է, որ այդ պահից սկսած Սիրիայի հյուսիսային և արևելյան սահմանամերձ քրդաբնակ գյուղերն ու գյուղաքաղաքները ռմբակոծվել են բարբարոս թուրքական բանակի տանկերի, գնդացիրների և ինքնաթիռների կողմից:

«Այն, ինչ չկարողացավ 2014թ. սեպտեմբերի 15-ին Քոբանիի դեմ հարձակված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հաջողել, այժմ ցանկանում է հաջողել քրդերի և մարդկության թշնամի «Արդարություն և զարգացում» կուսակցության և «Ազգայնական շարժում» կուսակցության ֆաշիստական դիկտատուրան»,- նշված է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ «Քրդսատանի բանվորական» կուսակցությունը Թուրքիայում ահաբեկչական կառույց է համարվում: